Վարչապետը չի կարող համատեղել մի քանի երկրի շահ. ՆԳ նախարարը՝ Սամվել Կարապետյանի թեկնածության մասին

Ներքին գործերի նախարարն ամփոփել է 2025 թվականը: Կարևոր արդյունք է համարվել միգրացիոն դրական սալդոն: «Լուրերի» խնդրանքով նախարարն անդրադարձել է վարչապետի պաշտոնում «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի հնարավոր թեկնածությանը: Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այլ պետության քաղաքացիություն ունեցող անձը ո՛չ օրենքի, ո՛չ տրամաբանության տեսանկյունից չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ կամ վարչապետի թեկնածու:

«Մայրաքաղաքի վթարային շենքերը սպառնալիք են, դրանք մաշված են, պետք է փոխել». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ քայլեր է պետությունը ձեռնարկում, որ Հայաստանը դառնա ոչ միայն արհեստական բանականության լուծումների սպառող, այլ մրցունակ արտադրանք ստեղծող և արտահանող: Վարչապետն առանձնացրել է ԵՊՀ-ում գործող սուպերհամակարգիչը, ԱՄՆ-ում գործող Firebird -ընկերության կողմից շահագործման հանձնվող՝ Արհեստական բանականության կենտրոնը և Գագարինում կառուցվող տվյալների հզոր կենտրոնը: Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան Դիտումների քանակ1

Ծանրամարտի Հայաստանի առաջնություն․ հայտնի են կին չեմպիոնները

Ծանրամարտի Հայաստանի առաջնության մրցումային առաջին օրը մրցահարթակ են դուրս եկել կանանց 48 կգ-ից 63 կգ և 69-ից +86 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։   Կանանց առաջնության 8 քաշային կարգերում  Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Քրիստինե Բաբայանը (48 կգ), Իզաբելլա Յայլյանը (53 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Նատալյա Սարգսյանը (63 … Read more

Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին որոշում է ստորագրել, որով քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Գուրգեն Յուրիկի Եղիազարյանին 2026 թվականի փետրվարի 16-ից ազատել քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։    Դիտումների քանակ2

Գրիգոր Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին որոշում է ստորագրել, որով անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետն ազատվել է պաշտոնից։ «Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով՝ Գրիգոր Ներսիսյանին 2026 թվականի փետրվարի 24-ից ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:    Դիտումների քանակ2

Գրիգոր Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին որոշում է ստորագրել, որով անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետն ազատվել է պաշտոնից։ «Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով՝ Գրիգոր Ներսիսյանին 2026 թվականի փետրվարի 24-ից ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:    Դիտումների քանակ2

«Ներքին ընտրությունների անցկացման փուլային եղանակը ժողովրդավարական է». Դավիթ Խուդաթյան

Արդյո՞ք կառավարությունը որոշում ունի, թե ում կողմից են վերանորոգվելու երկաթուղու այն հատվածները, որոնք ռուսական վերահսկողության ներքո են: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց են ուղղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին: Դավիթ Խուդաթյանը հայտնել է բանակցությունների ակտիվ ընթացքի մասին և փոխանցել այն վստահությունը, որ տվել է ռուսական կողմը:   Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան … Read more

«Բուժաշխատողների վարձատրության կարգի հետ կապված որոշակի թյուրըմբռնումներ կային»․ Անահիտ Ավանեսյան

Գիտեմ, որ բուժաշխատողների վարձատրության կարգի հետ կապված որոշակի թյուրըմբռնումներ կային և ուզում եմ նշել, որ նորացված կարգը հաստատված է, բժշկական կենտրոնները արդեն ունեն այդ նոր կարգը և մի քանի կետով ուզում եմ ներկայացնել, թե ինչ է փոխվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով պատմել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Նախ ասեմ, որ … Read more