Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը. ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, … Read more

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցողները կարող են ԱՄՆ վիզայի հարցազրույցի օր ամրագրել Արտահերթ ժամադրության համակարգի միջոցով. ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ 2026 թ․ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք, որոնց անհրաժեշտ է ԱՄՆ վիզա, կարող են վիզայի հարցազրույցի օր ամրագրել Արտահերթ ժամադրության ամրագրման համակարգի միջոցով (FIFA PASS)։ Այդ մասին տեղեկանում ենք դեսպանության Ֆեյսբուքի էջից։   «Բոլոր դիմորդները, այդ թվում՝ նրանք, ովքեր ունեն առաջնության տոմս, պետք է կարողանան … Read more

Աշտարակ համայնքին է վերադարձվել Օրգովի «հատուկ պահպանվող տարածք» նշանակության 4 հա հողամասը. ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025-ի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ամփոփմանը մասնակցել են Արագածոտնի մարզի դատախազ Նիկոլայ Բարսեղյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:   Նիկոլայ … Read more

Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրվել. Ալեն Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակվում է Ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկությունը։ Ընտրական ցուցակի ձևավորման 1-ին փուլի քվեաթերթիկում ընդգրկված է 274 թեկնածու։ Քվեարկելու իրավունք ունեն համաժողովի 1057 պատվիրակները: Օրվա ճեպազրույցում ԱԺ նախագահն անդրադարձել է Սամվել Կարապետյանի առաջադրմանը: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նա չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու: «Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի … Read more

Իրանի հետ համաձայնության ենք եկել ԱԷՄԳ-ի տեսչական գործունեությունը վերսկսելու վերաբերյալ. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Իրանը իրավունք ունի խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործել։ Ռաֆայել Գրոսսին նշել է, որ անցած տարվա ամերիկյան հարվածներից հետո Իրանի միջուկային ներուժին լուրջ վնաս է հասցվել: Նա տեղեկացրել է, որ Թեհրանի հետ համաձայնության են եկել երկրում առաջիկա օրերին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսչական գործունեությունը վերսկսելու … Read more

Այսօր չէ, վաղը չէ, բայց բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ գերիների վերադարձի մասին

Այն գործընթացը, աշխատանքը ու այն ոճը, որը մենք երկուստեք Ադրբեջանի հետ իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող բան է, որից մենք չպետք է հրաժարվենք և այդպես էլ անում ենք՝ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում … Read more

Երիտասարդների Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Մերի Թումասյանն ավարտում է մարզական կարիերան

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, երիտասարդների Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր և երրորդ մրցանակակիր Մերի Թումասյանն ավարտում է մարզական կարիերան: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:   Դիտումների քանակ2