Լուրեր 19:00 | 16.02.2026
Լուրեր 19:00 | 16.02.2026
Լուրեր 19:00 | 16.02.2026
ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդունել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Առաքելության հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների հետ մեկնարկել նախնական երկխոսություն՝ ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի կողմից քաղաքականության վրա հիմնված նոր վարկային միջոցների տրամադրման շուրջ։ Հանդիպման ընթացքում կողմերը … Read more
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում ստիպել ուկրաինական ճգնաժամի որևէ կողմին ընդունել կարգավորման վերաբերյալ ապագա համաձայնագիրը։ «Մենք փորձում ենք միայն նպաստել համաձայնության հասնելու գործին։ Մենք ոչ մեկին համաձայնագիր չենք պարտադրում, չենք ստիպում այն ընդունել, եթե նրանք դա չեն ցանկանում։ … Read more
Փետրվարի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հրազդանի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոց։ Ինչպես հայտնում են ՄԻպ գրասենյակից, այցն իրականացվել է Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ համատեղ, մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Տեղի է ունեցել հանդիպում դպրոցի … Read more
Ապրիլից կենսաթոշակի ու նպաստի վճարումը՝ միայն անկանխիկ
Իսրայելում ծայրահեղ ուղղափառ հրեաները (հարեդիները) լայնածավալ բողոքի ցույցեր են անցկացնում, հիմնականում Երուսաղեմում և Բնեյ Բրակում, որոնք հաճախ վերածվում են ոստիկանության հետ բախումների, արգելափակվում են ճանապարհները: Նրանք բողոքում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը չեղարկելու կառավարության փորձերի դեմ: Բախումների ժամանակ 3 իրավապահ է տուժել, վնասվել են ոստիկանական մեքենաներ, 23 մարդ ձերբակալվել է: Ցույցերը սրվել են … Read more
Ժնևում Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցություններին մասնակցող Ռուսաստանի պատվիրակության կազմը կընդլայնվի։ Այդ մասին երկուշաբթի՝ փետրվարի 16-ին, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ քննարկվող թեմաների շրջանակն ավելի լայն կլինի, քան Աբու Դաբիի նախորդ փուլերի ընթացքում: Պեսկովը պարզաբանել է, որ պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են … Read more
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։ Փետրվարի 11-ի դրությամբ, հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից: Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ըստ մարզերի և Երևանի վարչական շրջանների, կարող եք տեսնել այստեղ։ ԿԸՀ-ն … Read more
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 12-ին Փրկարար ծառայությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ծառայության 2025 թվականի գործունեության արդյունքները: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կատարած աշխատանքը և նշել, որ հանրապետությունում գրանցվել է 18586 արտակարգ դեպք և պատահար: … Read more
Ռուսաստանի ղեկավարությունը «վճռականորեն հերքում է» ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման վերաբերյալ իր հասցեին ուղղված մեղադրանքները։ Այդ մասին երկուշաբթի՝ փետրվարի 16-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Կրեմլն այդ մեղադրանքները համարում է «կողմնակալ և անհիմն»։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Նավալնիի կենսանյութերի նմուշների հետազոտության արդյունքների … Read more