Իրանում ընտրել են նոր գերագույն առաջնորդի

Խամենեի ազգանունով մարդը կդառնա Իրանի նոր գերագույն առաջնորդը՝ Reuters-ի հետ զրույցում հայտնել է Փորձագետների խորհրդի անդամ այաթոլլա Հոսեյնի Էշքվարին։   Նա չի նշել անունը, սակայն ավելի վաղ լրատվամիջոցները գրել են, որ երկիրը կարող է ղեկավարել սպանված Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։   «Ձայների մեծամասնությամբ ընտրվել է մի մարդ, որը կշարունակի … Read more

Պետությունը ևս 15 տոկոսով կավելացնի քաղաքացու խրախուսանքը նրա գույքը գերակա շահ ճանաչելու դեպքում

Պետությունն ակնհայտորեն հաշվի է նստում քաղաքացու՝ իր սեփական գույքից չհրաժարվելու իրավունքի հետ: Որոշված է՝ ևս 15 տոկոսով կավելացվի քաղաքացու խրախուսանքը՝ նրա գույքը գերակա շահ ճանաչելու դեպքում: Ըստ արդարադատության նախարարի տեղակալի՝ սովորաբար քաղաքացին կամ հանրությունը լավ չեն ընկալում, թե ինչու է պետությունն իր գույքը ճանաչում հանրային գերակա շահ ու այն տալիս մասնավորին: Տիգրան … Read more

Իրանի հաջորդ առաջնորդը երկար չի դիմանա առանց ԱՄՆ-ի հավանության. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հաջորդ առաջնորդը չի կարողանա երկար ժամանակ պահպանել իշխանությունն առանց Միացյալ Նահանգների հավանության։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նաև ասել էր, որ ցանկանում է անձամբ մասնակցել Իրանի հաջորդ առաջնորդի ընտրության գործընթացին։ «Եթե նա (ցանկացած հնարավոր առաջնորդ) չստանա մեր հավանությունը, երկար չի դիմանա»,- ասել է Թրամփը ABC … Read more

Իրանը խոստացել է պատասխանել էներգետիկ օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին

Թեհրանը կհարվածի Մերձավոր Արևելքում գտնվող էներգետիկ օբյեկտներին, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակեն հարվածներ հասցնել նմանատիպ թիրախներին Իրանում, զգուշացրել է «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը։   «Ակնկալում ենք, որ իսլամական երկրների կառավարությունները որքան հնարավոր է շուտ կզգուշացնեն հանցավոր Միացյալ Նահանգներին և սիոնիստական ռեժիմին՝ զերծ մնալ նման քայլերից, որպեսզի պատերազմի կրակը ավելի չբորբոքվի։ … Read more

Ինչ իրավիճակում կհայտնվեր ՀՀ-ն, եթե չլիներ օգոստոսի 8-ի համաձայնությունը. փորձագիտական գնահատական

Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Հայաստանը կարողանում է պահպանել հավասարակշռությունը և չներքաշվել հակամարտության մեջ: Փորձագետների գնահատականն է: Մասնագետները նկատում են, որ սա հնարավոր է դարձել օգոստոսի 8-ի համաձայնության շնորհիվ: Հայկական խորհրդի նախագահի դիտարկմամբ՝ վերջին հարյուրամյակների պատմության մեջ չի եղել մի այսպիսի նախադեպ, երբ մեր ամբողջ տարածաշրջանում պատերազմ է, և Հայաստանը, հայ ժողովուրդը զոհ չեն … Read more

Առաջնորդությունը պատասխանատվություն ստանձնելու և կարծրատիպերը հաղթահարելու կարողություն է․ ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 6-ին Առաջնորդության դպրոցի ուսանողների հրավերով մասնակցել է կանանց առաջնորդության վերաիմաստավորման թեմայի շրջանակում պանելային քննարկմանը։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:   Քննարկմանը ներկա էին նաև նաև Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական … Read more

Անհայտ ծագման զանգեր՝ ընտրական հարցերով և իրական մարդկանց լուսանկարների կիրառում՝ քաղաքական նպատակով

Համապետական ընտրությանը պատրաստվող կուսակցություններից որոշները ակտիվորեն արհեստական բանականության գործիքներ են օգտագործում: Խոսքն առաջին հերթին Սամվել Կարապետյանի և նրա ղեկավարած ուժի մասին է: Շատ դեպքերում, ըստ մասնագետների, դա ուղեկցվում է մարդկանց տարրական իրավունքների ոտնահարմամբ: Կան փաստեր, օրինակ, որ քաղաքական նպատակներով օգտագործում են իրական մարդկանց լուսանկարներ, զանգահարում են քաղաքացիներին ու ընտրությանը վերաբերող տարաբնույթ հարցեր տալիս: … Read more