Ուկրաինայում հակամարտության կարգավորումը չի հետաձգվում Իրանում տեղի ունեցողի պատճառով. Պեսկով

Ուկրաինական հակամարտության կարգավորումը չի հետաձգվում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով՝ ի հեճուկս բանակցությունների դադարի՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակի շուտափույթ կարգավորման հարցում շահագրգռված են բոլորը։ Պեսկովը նաև հաստատել է, որ տարածքային հարցն իսկապես կարևորագույններից մեկն է ճգնաժամի լուծման հարցում, սակայն կողմերը դեռ շատ այլ հարցեր … Read more

Տարեցտարի ավելի շատ աղջիկներ և կանայք են որոշում դառնալ զինվորական. Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում նշել է, որ գտնվում է կանանց գումարտակում, և ներկայացրել է, թե ինչպիսի պայմաններ են նախատեսված կին զինծառայողների համար: «Գիտեք, որ ի սկզբանե կանանց գումարտակ ձևավորելու նպատակն էր, որ մենք կարողանայինք խրախուսել և հնարավորություն ընձեռել կանանց, որ նրանք կարողանային անցնել ծառայության, այդ թվում՝ ժամկետային զինծառայության: Գրեթե 2 … Read more

Առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները Մասկատ-Երևան չվերթով անվճար վերադարձել են ՀՀ. դեսպանություն

Մարտի 10-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Այսօր ևս ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ … Read more

Իրանական կողմը կորոշի, թե երբ պետք է ավարտվի պատերազմը. ԻՀՊԿ

ԱՄՆ պատերազմի նախարարը նախազգուշացրել է, որ այսօր ամենազանգվածային հարվածներն են հասցնելու Իրանին: Մինչև այդ ԱՄՆ նախագահի խոսքով պատերազմը շուտով կավարտվի, բայց ոչ այս շաբաթ: Ըստ Թրամփի՝ Իրանի հրթիռների մեծ մասը, անօդաչու թռչող սարքերը չեզոքացվել են: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է՝ իրանական կողմը կորոշի՝ երբ պետք է ավարտվի պատերազմը: Ըստ Իրանի արտգործնախարարի՝ ԱՄՆ-ի … Read more

Լավրովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Սերգեյ Լավրովն ու Աբաս Արաղչին հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ ռուս նախարարը հիշեցրել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշման մասին՝ հօգուտ շուտափույթ ապաէսկալացիայի։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը՝ հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանում նրա հարևանների անվտանգությունը: Դիտումների քանակ3

Հանդիպում ՎԶԵԲ նախագահի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ: Այդ մասին Ֆեյսբուքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիտումների քանակ1

Մի շարք անձանց վճարվել է գումար՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար. նախաքննությունն ավարտվել է մեկ անձի մասով

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվում է ի պաշտպանություն Ս.Կ.-ի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքին մեծաքանակ անձանց մասնակցությունն ապահովելու նպատակով մի շարք անձանց նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում տեղեկություններ են … Read more

2026-ի աշնանը նախատեսված է Գորիս, Ստեփանավան, Եղեգնաձոր, խոշորացված համայնքների ստեղծումը

Աշնանը նախատեսված է Գորիս, Ստեփանավան, Եղեգնաձոր, խոշորացված համայնքների ստեղծումը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով, որքան համայնքները խոշորանում են, այնքան խոշորանում են նրանց մարդկային և ֆինանսական կարողությունները: Երեք մարզերում համայնքների միավորման նախագիծն արդեն հանրային քննարկման փուլում է: Մանրամասները՝ ռեպորտաժում: Դիտումների քանակ2