ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 6․50 տոկոս

Մարտի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 6․50%: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:   Որոշվել է սահմանել՝   Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%.   Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից … Read more

Թշնամիների հետ համագործակցող Իրանի քաղաքացիների գույքը կբռնագրավվի. Մոհսենի-Էջեի

Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլյամ Հոսեյն Մոհսենի-Էջեին հայտարարել է, որ արտերկրում գտնվող և թշնամիների հետ տարբեր միջոցներով համագործակցող Իրանի քաղաքացիների գույքը կբռնագրավվի: Դա պետք է հատկապես արագ ընթանա այն անձանց նկատմամբ, որոնք Իրանի ժողովրդի ու երկրի փողերով հարստություն են կուտակել, գուցե հայտնի դեմքեր են դարձել, իսկ հիմա համագործակցում են թշնամու հետ՝ նշել է … Read more

Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտուքի մասնակիցների․ կան կալանավորվածներ

Փետրվարի 19-ին՝ ժամը 23։24-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր ահազանգ, որ Նոր Նորքի վարչական տարածքում գտնվող Միկոյան փողոցում ծեծկռտուք է եղել, երկու երիտասարդ գետնին ընկած են, մյուսները փախել են։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:   Շտապ դեպքի վայր էին մեկնել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներ։ Մինչ իրավապահները ձեռնարկում էին … Read more

Առաջարկվում են կարգավորումներ, որոնք կապահովեն 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը

Առաջարկվում են կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երկու ուղղություններով փոփոխություններին. առաջինը հավաստագրման գործընթացի միասնականացումն է: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Նախադպրոցական, հանրակրթության և մասնագիտական կրթության բնագավառներում հաստատությունների ղեկավարման համար հավաստագիր է պահանջվում: Կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնք միասնական ձևով են սահմանում հավաստագրման … Read more

«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին 2022-2023-ին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է իր ազգական Գ․Ս․-ին՝ նրա օրգանը՝ երիկամը, 40-60 հզր ԱՄՆ դոլարի դիմաց ապօրինի … Read more

Պատերազմը դադարեցնելու մասին խոսակցություններն անիմաստ են, քանի դեռ Իրանի վրա չհարձակվելու երաշխիքներ չկան. Փեզեշիան

Պատերազմը դադարեցնելու մասին խոսակցություններն անիմաստ են, քանի դեռ Իրանի վրա չհարձակվելու երաշխիքներ չկան՝ հայտարարել է Մասուդ Փեզեշիանը: Իրանի նախագահը հայտարարել է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Թեհրանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած արտաքին ագրեսիայից:  Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը չէ հակամարտության նախաձեռնողը, սակայն պաշտպանությունը համարում է իր օրինական իրավունքը: … Read more

ՏԿԵՆ-ում քննարկվել է իտալական ընկերությունների հետ համագործակցությամբ դեպի «Զվարթնոց» երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:   Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները օդային հաղորդակցության, երկկողմ թույլատվություններով իրականացվող ցամաքային փոխադրումների և այլ ոլորտներում։   Հանդիպման ընթացքում … Read more

ՑԱՀԱԼ-ը հարվածներ է հասցրել Թեհրանի և Բեյրութի ենթակառուցվածքներին

Իսրայելի զինված ուժերը լայնածավալ հարվածներ են իրականացնում Թեհրանի ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ՝ հայտնել են ՑԱՀԱԼ-ից։   Իսրայելը նաև հարվածներ է հասցնում Բեյրութում գտնվող «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներին։    Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել էր, որ Իսրայելը կոչնչացնի Լիբանանի պետական ենթակառուցվածքը, որն օգտագործում է «Հըզբոլլահը», և կգրավի տարածքներ, եթե շարժումը չզինաթափվի: … Read more

Ավտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Մարտի 7-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած՝ մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչը հայտնել էր, որ գիշերը գողացել են իր մեքենայի կողային հայելիները և թողել տելեգրամյան հասցեով գրություն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Շուտով ստացվեց հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով հափշտակությունը կատարել … Read more

Աֆղանստանը հայտարարել է, որ Պակիստանի հարվածի հետևանքով 400 մարդ է զոհվել

Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ Քաբուլում նարկոլոգիական հիվանդանոցին Պակիստանի հարվածի հետևանքով 400 մարդ է զոհվել: Աֆղանստանի կառավարության ներկայացուցչի տվյալով՝ տուժածների թիվը հասել է 250-ի։ Նշվում է, որ հարվածը հասցվել է մարտի 16-ի ցերեկը։     Պակիստանը հերքել է հիվանդանոցի վրա հարձակման մեղադրանքը և պնդում է, որ իր հարվածները չեն ազդել քաղաքացիական օբյեկտների վրա:  … Read more