Թշնամիների հետ համագործակցող Իրանի քաղաքացիների գույքը կբռնագրավվի. Մոհսենի-Էջեի


Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլյամ Հոսեյն Մոհսենի-Էջեին հայտարարել է, որ արտերկրում գտնվող և թշնամիների հետ տարբեր միջոցներով համագործակցող Իրանի քաղաքացիների գույքը կբռնագրավվի:


Դա պետք է հատկապես արագ ընթանա այն անձանց նկատմամբ, որոնք Իրանի ժողովրդի ու երկրի փողերով հարստություն են կուտակել, գուցե հայտնի դեմքեր են դարձել, իսկ հիմա համագործակցում են թշնամու հետ՝ նշել է պաշտոնյան:


Արդեն հրապարակվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համագործակցության փորձեր կատարած մի շարք անձանց հետ կապված գույքի առգրավման և արգելանքի մասին դատական որոշումը:

Դիտումների քանակ5

Leave a comment