ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց նպաստի ապօրինի ձևակերպում է իրականացրել. գործը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է,  որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ապօրինի գործողությունների համար ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք և հափշտակություն: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել … Read more

Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հայտնաբերել է հրթիռների արձակում, և որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսում են դրանք։   «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել է Իրանից դեպի Իսրայել պետության տարածք արձակված հրթիռներ։ Հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղակայվել սպառնալիքը որսալու համար», – ասվում է ՑԱՀԱԼ-ի Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ … Read more

ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում ներկայացվել են վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Մարտի 19-ին տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։   Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացին, այդ թվում՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև … Read more

Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում

Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում շուրջ մեկ տարի է՝ դասերն  այլ ձևաչափով են ընթանում՝ տեսական գիտելիքներն անմիջապես վերածվում են գործնական աշխատանքի։   Կոտայքի մարզի ամենամեծ նորակառույց դպրոցում ավելի քան 1600 աշակերտ է սովորում. այստեղ առկա են ուսուցումը հետաքրքիր դարձնելու բոլոր հնարավորությունները՝ բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը:    Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ … Read more

Բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է, պետությանը պատճառված վնասը՝ վերականգնվել․ ՔԿ

Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կմոմիտեն։   «ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն.Դ.-ն իր ընկերների՝ Ա.Զ.-ի և Գ.Զ.-ի հետ միասին, … Read more

Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան

Մոսկվայի կենտրոնում՝ Նիկոլոյամսկայա փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել, ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Աղբյուրի տվյալներով՝ երկու մարդ մահացել է բժշկական օգնություն և վերակենդանացում ցուցաբերելու փորձի ժամանակ։ Հրշեջ-փրկարարական ջոկատներին հաջողվել է փրկել 19 մարդու, այդ թվում՝ հինգ երեխայի։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 86 մարդ և … Read more

Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը դժվարանցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։   Շիրակի մարզում, Ապարանի և … Read more

ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, կան տուժածներ

Մարտի 22-ին՝ ժամը 17։52-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, … Read more