Մասնագիտական հմտություն և օպերատիվություն. Փորձագիտական կենտրոնի փորձագետները՝ «Կանազ»–ի հրդեհի վայրում են

Մարտի 25-ին հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակութային տան չգործող քառահարկ շինությունում: Չնայած իրավիճակի բարդությանը՝ մասնագիտական արձագանքը չուշացավ։ Հրդեհի մարումից ընդամենը ժամեր անց, երբ տարածքը դեռ գտնվում էր հետևանքների անմիջական ազդեցության տակ, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լավագույն մասնագետներն արդեն դեպքի վայրում էին: Իրականացվել են համալիր փորձաքննություններ հետևյալ ուղղություններով. … Read more

Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին ՔԿ-ից: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Մ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը)»,- հայտնեցին ՔԿ-ից: … Read more

Վարչական դատարանը մերժել է «Տաշիր կապիտալ»-ի հայցը․ ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման որոշումը ուժի մեջ է

ՀՀ վարչական դատարանը 2026 թվականի մարտի 27-ի վճռով ամբողջությամբ մերժել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի, ուստի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին հանձնաժողովի որոշումը կմնա անփոփոխ: Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից: Դիտումների քանակ26

ՏԿԵ փոխնախարարները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Ապիտոնյանը և Քրիստինե Ղալեչյանը ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալ Պետեր Հոլիցայի գլխավորած պատվիրակությանը։   Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների կարևորությունն ու մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու փոխշահավետ հնարավորությունները։ … Read more

Պապիկյանը և և Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։   Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։   Հանդիպման ընթացքում նախարարները բարձր են գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակականության և զարգացման կարևորությունը։ … Read more

Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար. Ռյուտե

Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար, հատկապես այն պայմաններում, երբ տարածաշրջանը շարունակում է զգալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ազդեցությունը՝ ասված է 2025 թվականի արդյունքների տարեկան զեկույցում։ «ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ զգալի առաջընթացը և գնահատում է Միացյալ Նահանգների շարունակական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»,- նշված է փաստաթղթում։ Ընդգծվում է, որ օգոստոսի … Read more