Դատարանը վերադարձրել է Դրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի

https://arm.sputniknews.ru/20260814/datarany-veradardzrel-e-drmejani-hajcn-ynddem-pashinjani-105773359.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104642851_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f3f9d591d8e5dcfed31cd1cb5b6bca86.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, լիպարիտ դրմեյան, նիկոլ փաշինյան, դատարան

հայաստան, լիպարիտ դրմեյան, նիկոլ փաշինյան, դատարան

Բաժանորդագրվել

Դատարանը ոչ հստակ և ոչ որոշակի է գնահատել Դրմեյանի հայցապահանջը։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Դատարանը վերադարձրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։

Դատավոր Ալֆրեդ Վարդանյանը հայցադիմումը վերադարձնելու հիմքում մի քանի թերություն է նշել` հայցադիմումում չի նշվել Լիպարիտ Դրմեյանի հայրանունը, ինչպես նաև նրա հաշվառման վայրի հասցեն։

Բացի այդ, հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվել են Նիկոլ Փաշինյանի հաշվառման հասցեով։

«Ավելի քան ակնհայտ փաստ է, որ այդ հասցեն միաժամանակ չի հանդիսանում Փաշինյանի փաստացի բնակության և ծանուցման հասցեն, հետևաբար ներկայացված փոստային անդորրագիրը պատշաճ ապացույց չի համարվել»,– արձանագրել է դատարանը։

Դատարանը նաև ոչ հստակ և ոչ որոշակի է գնահատել Դրմեյանի հայցապահանջը։ Վերջինս պահանջել է Փաշինյանին պարտավորեցնել «նույն եղանակով և նույն հանրայնությամբ հրապարակայնորեն հերքել» հայցի 3.1 կետի «ա»-ից «թ» ենթակետերում նշված տեղեկությունները։ Դատարանի գնահատմամբ՝ նման ձևակերպումից բավարար հստակությամբ չի հասկացվում, թե կոնկրետ ինչ տեղեկությունների հերքում է պահանջվում։ Դատարանն ընդգծել է, որ իրավասու չէ հայցվորի փոխարեն ընտրել կամ ձևակերպել հայցապահանջը։

Հիշեցնենք, որ Դրմեյանը դիմել էր դատարան զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով։

Հուլիսի 30–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Դրմեյանին` նա ասել էր, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ–ը աղբյուր է ունեցել կառավարությունում։ Sputnik Արմենիային ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ընթացք են տվել վարչապետի հայտարարությանը։
Հուլիսի 31-ին Լիպարիտ Դրմեյանը հայց ներկայացրեց դատարան՝ հայտարարելով, որ Փաշինյանը հնչեցրել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, որոնք իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ ունեին։ Դրմեյանը սկբզնապես հայցում ֆինանսական պահանջ չի ներկայացրել, սակայն չի բացառել, որ նման պահանջ կարող է ավելացվել։

Leave a comment