Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևան քաղաքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ը, ապրիլի 2-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ին, ապրիլի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ … Read more

Ու այսպես՝ բոլոր տեղերում. Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիներից մեկի զրույցից ավտոբուսում: «Ու այսպես՝ բոլոր տեղերում: Խաղաղության արդյունքը»,- գրել է Հարությունյանը:     Դիտումների քանակ6

Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները կմեկնեն Իսլամաբադ՝ քննարկելու պատերազմի դադարեցումը

Պակիստանը հաստատել է Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների անցկացումը: Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Թուրքիայի արտգործնախարարներն Իսլամաբադ կայցելեն մարտի 29-30-ը՝ քննարկելու տարածաշրջանում լարվածության թուլացման հետ կապված հարցեր: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էր հաստատել տեղեկությունը, որ Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Թուրքիայի ներկայացուցիչները համակարգում են պատերազմի … Read more

Ուկրաինայի համար նախատեսված զենքը կարող է օգտագործվել Իրանի դեմ ռազմական գործողություններում. Ռուբիո

Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանը ոչնչացվում է, սակայն զուգահեռ բանակցություններ են վարում Թեհրանի հետ: Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ հայտնել է, որ Թեհրանին 15 կետից բաղկացած համաձայնագիր են փոխանցել և այժմ սպասում են նրանց պատասխանին: «Չենք հեռանա, մինչև չհասնենք մեր նպատակներին։ Կարծում ենք՝ առաջիկայում հանդիպումներ կլինեն։ Ուզում ենք հասնել … Read more

Արսեն Թորոսյանն այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, հետևել շինաշխատանքներին

Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է հաստատություն։ Այցին մասնակցել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Տնօրենի ուղեկցությամբ նախարար Թորոսյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին։ Նախարարն ընդգծել է երեխաների համար առավել հարմարավետ … Read more

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոխվել է, և կայացվել մեղադրական վերդիկտ

ԲԴԽ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում պարզաբանել է՝ Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոխվել է, և կայացվել է մեղադրական վերդիկտ։   Խաչատրյանը հիշեցրել է՝ նիստը դռնփակ էր, և Աշխեն Ալեքսանյանը գտնվում է կալանքի տակ։   «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, 2026 թվականի մարտի 27-ին … Read more

Մերձավոր Արևելքում շարունակվում են ռազմական գործողությունները

Այս գիշեր Իրանի ողջ տարածքում հզոր պայթյուններ են որոտացել: Հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին, Շիրազին, Քերմանշահին, Բուշերին և ալ տարածքների: Իրանական լրատվամիջոցների տվյալով՝ Թեհրանում պայթյուններ են լսվել Մեհրաբադ օդանավակայանի շրջակայքում և մի շարք բնակելի թաղամասերում: Իսրայելի ուղղությամբ ևս հարվածներ են եղել: ՑԱՀԱԼ-ը հայտնել է Եմենի կողմից իր ուղղությամբ արձակված հրթիռի մասին: Հաղորդվում … Read more

Հայաստանի կառավարության և Synopsys-ի միջև ձևավորված են վստահելի գործընկերային հարաբերություններ. ԲՏԱ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է «Synopsys» ընկերության ճարտարագիտական գերազանցության խմբի ավագ փոխնախագահ Ռաջա Թաբեթին։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Հանդիպման ընթացքում նախարար Մխիթար Հայրապետյանը նշել … Read more