Հանցագործության դեպքերի նվազում, բացահայտման ցուցանիշի աճ. հրապարակվել է Դատախազության 2025-ի գործունեության մասին հաղորդումը

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:  2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 40.722 հանցագործություն [1] (2024 թվականին՝ 42.057), որոնցից 18.857-ը (2024 թվականին՝ 19.877)՝ Երևան քաղաքում: 2024 թվականի համեմատությամբ, 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 1335-ով կամ 3,2%-ով: 2025 թվականին … Read more

Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածել՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է «Արմենպրեսը»: Հարց. Ի՞նչ մեկնաբանություն ունեք Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ 2026 թ. մարտի 31-ի հայտարարության … Read more

Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել

Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխվել է էլեկտրամոբիլի շարժիչի հզորությունը հաշվելու կարգը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Եթե մեքենան արդեն ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս կօգտագործվի դրանում նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում հաշվարկը կարվի նոր կարգով։ Մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1․5-ի, … Read more

Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանում

Ապրիլի 1-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։   Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ժամանակավորապես փակող  ծածկոցները կհանվեն: Դիտումների քանակ357

Փարիզում տեղի ունեցած գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Մարտի 31-ին Կենսաբազմազանության կոնվենցիայի համաժողովի (COP 17-ի) ՀՀ նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանը մասնակցել է Փարիզում տեղի ունեցած ChangeNow 9-րդ գագաթնաժողովին, որի շրջանակներում ելույթ է ունեցել կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և անապատացման դեմ պայքարի հարցերով պանելային քննարկմանը (“Rio Trio Synergies to restore Land, Climate and Biodiversity’’): Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ … Read more

Իրանի հետ բանակցություններում առաջիկա օրերը վճռորոշ են լինելու. Հեգսեթ

ԱՄՆ պատերազմի նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են և թափ հավաքում՝ թեև իրանական կողմը հերքում է Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելը: Փիթ Հեգսեթի խոսքով՝ առաջիկա օրերը վճռորոշ են լինելու, և Թեհրանում դա գիտեն: Նա կրկնել է Դոնալդ Թրամփի խոսքերը, որ Իսլամական Հանրապետությունում արդեն իշխանափոխություն է իրականացվել, և նոր ռեժիմը պետք է ավելի … Read more

«Գտնված երազ» ակումբում տարեցները 4 խմբակ կարող են հաճախել

Ընթերցանություն, նկարչություն, մեդիագրագիտություն ու մարմնամարզություն՝ Արտաշատում բացված «Գտնված երազ» ակումբում կգործի չորս խմբակ: Տարեցների առօրյան առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելուն է ուղղված «Իմ քայլը» հիմնադրամի հերթական նախաձեռնությունը: Հեղինակ՝ Աննա Զախարյան Դիտումների քանակ5

Արմիվիրի 63 բնակավայրում 3 մլրդ 182 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել

Արմիվիրի 63 բնակավայրում 3 մլրդ 182 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել՝ 10 նորաբաց մանկապարտեզ, 53 կմ ասֆալտապատ ճանապարհ, ոռոգման համակարգի մաքրում ու նորոգում: Կառավարությունը նաև մասնակի փոխհատուցում է տրամադրել կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին: Նախագծվել և գույքագրվել են Մեծամորի հեղեղատարի վտանգավոր հատվածները, ներկայացվել Կառավարություն՝ գումար տրամադրելու համար։ Հեղինակ՝ Հայկուշ Ասլանյան

Ինչ հետևանքներ կունենա պատերազմը էներգետիկ ռեսուրսներով ինքնաբավ Իրանի վրա

Ինչ հետևանքներ կունենա պատերազմը էներգետիկ ռեսուրսներով ինքնաբավ Իրանի վրա: Հեղինակավոր Financial times-ը գրում է, որ Իրանը չունի ներմուծման խնդիր, պատժամիջոցների պայմաններում դարձել է ինքնաբավ: ԱՄՆ-իսրայելական հարձակումները նաև որոշակի տնտեսական օգուտ են բերել երկրին՝ նավթի գների բարձրացման շնորհիվ, նաև վճար է սահմանվել Հորմուզի նեղուցով անցման համար: Այդուհանդերձ, օդային հաձակումների հետևանքով հասցված վնասը հնարավոր կլինի վերականգնել … Read more