Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար դոլարին համարժեք դրամ

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի հանձնարարությամբ՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին նախաձեռնված քրեական վարույթներից մեկով, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա.Հ.-ն, Ն.Ա.-ի հետ հանդիսանալով Երևան քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի կառուցապատող, նշված շենքերում գտնվող բնակարանների օտարման նպատակով, գնորդների հետ կնքել են անշարժ գույքի բաժնեմասի … Read more

2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրգործ, քան 2024-ին. Դատախազություն

2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 10.787 քրեական գործ՝ 11.457 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 9830 գործ՝ 10.691 անձի վերաբերյալ, 2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ): Համաձայն Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման՝ 2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024 թվականին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: … Read more

Պենտագոնը բանակցություն է վարում Դանիայի հետ՝ Գրենլանդիայում գտնվող երեք ռազմաբազա մուտք գործելու վերաբերյալ. NYT

Պենտագոնը բանակցություններ է վարում Դանիայի հետ՝ Գրենլանդիայում գտնվող երեք ռազմական բազա մուտք գործելու հարցով՝ հաղորդում է The New York Times (NYT)-ը։ Ըստ թերթի՝ խոսքը վերաբերում է Գրենլանդիայի արևմուտյան շրջանին, որտեղ նախկինում տեղակայված են եղել ամերիկյան օբյեկտները։ ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության ղեկավար գեներալ Գրեգորի Գիյոն հայտարարել է բազաներ մուտք գործելու իր ցանկության մասին՝ Արկտիկայի աճող … Read more

Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ: Այդ մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետը: Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մանրամասները՝ տեսանյութում: Դիտումների քանակ54

Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. Դատախազության 2025-ի գործունեության մասին հաղորդում

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հաղորդման համաձայն՝ 2025 թվականին ավարտվել է 41.553 քրեական վարույթ (2024 թվականին՝ 38.058), այդ թվում՝ 14.608-ը՝ 16.194 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 11.801 քրեական … Read more

Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները

Մարտի 31-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Հուավեյ ընկերության (Huawei) տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից   Huawei-ի փորձագետները ներկայացրել են Եվրոպական միության և Բալթյան երկրներում ընկերության էլեկտրական էներգիայի մարտկոցային կուտակման համակարգերի (BESS) կիրառման օրինակները և այդ համակարգերի հնարավորություններն ու առավելությունները, որոնք նպատակաուղղված են արևային … Read more

Ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա

Երևան քաղաքում ապրիլի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը ժամանակ առ ժամանակ, 5-ի գիշերը սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի ցերեկը, 2-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ, 6-ի ցերեկն առանձին … Read more

ԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBC

ԱՄՆ դատարանը որոշել է Պատմական ժառանգության պահպանման ազգային հիմնադրամի ներկայացրած հայցի ընթացքում դադարեցնել Սպիտակ տան արևելյան թևում պարահանդեսային դահլիճի շինարարությունը՝ հայտնում է BBC-ն։ Հայցում ոչ կառավարական կազմակերպությունը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները՝ որոշելով քանդել շենքի մի մասն առանց Կոնգրեսի հաստատման։ Ըստ դատավորի՝ հիմնադրամը կհաղթի այդ գործը։ «Միացյալ … Read more

Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC News

Երեքշաբթի օրվա դրությամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվելուց ի վեր վիրավորվել է 348 ամերիկացի զինծառայող, հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով Պենտագոնի տվյալներին։ Հաղորդագրությունում նշվում է, որ նրանցից 315-ն արդեն վերադարձել են ծառայության։ Առնվազն 10-ը գտնվում են ծանր վիճակում։ Վիճակագրության համաձայն՝ ամեն օր վիրավորվում է 11 ամերիկացի զինվոր։ Պաշտոնապես՝ մարտերում զոհվել է 13 … Read more

«Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում կայացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոֆեսոր Կիմ Արզումանյանի 100-ամյակին նվիրված «Գիշերային թմբուկներ» ներկայացումն ու հուշ-երեկոն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Կարևորելով նման նախաձեռնությունները՝ նախարարի տեղակալն ընդգծել է՝ անհրաժեշտ է լավագույնս … Read more