Արաղչին Լավրովին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը հրադադարի խախտումների վերաբերյալ

Իսլամաբադում Իրանի հարցով հնարավոր բանակցություններին ընդառաջ հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները: Աբբաս Արաղչին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտումների և Հորմուզի նեղուցի անօրինական շրջափակման վերաբերյալ։ «Ռուսական կողմը վերահաստատել է հրադադարը պահպանելու և դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը՝ կանխելու հետագա էսկալացիան և զինված բախումների վերսկսումը», – ասված է Ռուսաստանի … Read more

Դոնբասից դուրս գալը ռազմավարական պարտություն կլինի Ուկրաինայի համար. Զելենսկի

Վաշինգտոնն առաջարկում է հետ քաշվել և պաշտպանական նոր գծեր կառուցել՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Սակայն, Վոլոդիմիր Զելենսկու խոսքով, առաջ է գալիս այդ տարածքների բնակիչների և զինվորականների արձագանքի հարցը: «Բացի այդ, մենք չունենք անվտանգության երաշխիքներ, որոնք կկանխեին ռուսական հնարավոր նոր հարձակումները։ Այո, Թրամփը դեռ 2 տարի էլ կմնա, իսկ հետո՞ ինչ ենք անելու», – … Read more

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծին

Փոփոխությունները հնարավորություն կտան ընտրելու առավել որակյալ, բանիմաց կադրեր, որոնց նշանակումն առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոնում կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման և ընդհանուր գործունեության արդյունավետությունը: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 21-ին գումարված նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու … Read more

Քննարկվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում ֆրանսիական կողմի ներգրավվածության հարցեր

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:   Փոխվարչապետը առանձնահատուկ ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պետական այցի շրջանակներում Հայաստանում գտնվելու կարևորությունը:   Այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ … Read more

Կբացվի «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսը

Ապրիլի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Դեռևս 19-րդ դարից Դիլդիլյանների մի քանի սերունդների ներկայացուցիչներ Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում՝ Սեբաստիայում, Մարզվանում, Սամսունում և այլուր, զբաղվել են լուսանկարչությամբ։ Բռնագաղթից հետո նրանք հաստատվել են Հունաստանում և ԱՄՆ-ում, որտեղ ևս շարունակել … Read more

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. այն փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ապրիլի 21-ին Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:   Ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։ Դիտումների քանակ10

Հայ շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի արդյունքներով 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը:  Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը 8 միավորով կիսել են 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ հորիզոնականները: Հայ շախմատիստներից մրցանակակիրների … Read more

ԱՄՆ փոխնախագահն ու այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների. ԶԼՄ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու ամերիկացի այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ՝ իրանական կողմի հետ բանակցությունների երկրորդ փուլին՝ հայտնում են լրատվամիջոցները: Թեհրանը դեռ պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը, սակայն իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին կամ 23-ին Պակիստանում: Այս ֆոնին Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իրանցիների նկատմամբ չի … Read more

500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ

Հաշվի առնելով բազմաթիվ հարցադրումները 2026 թ. ապրիլի 15-ից բնականոն մաշվածության արդյունքում շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ՝ ԿԲ-ից հայտնում են, որ այս որոշումը վերաբերում է միայն նշված թղթադրամներին և չի տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա։   «ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ … Read more