Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Բարձրաստիճան ձեռքսեղմումներ, քաղաքական ուղերձներ. ՀՀ անունը՝ միջազգային մամուլում | 10.05.2026

Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Բարձրաստիճան ձեռքսեղմումներ, քաղաքական ուղերձներ. ՀՀ անունը՝ միջազգային մամուլում | 10.05.2026

Գոշի նորակառույց ճանապարհը փակել է գյուղից արտագաղթի ուղին

Տավուշի մարզի Գոշ գյուղի նորակառույց ճանապարհը, ինչպես տնտեսագետներն են ասում, փոխել է գյուղի սոցիալ-տնտեսական կլիման: Ասֆալտապատումից հետո գյուղում ավելացել է մոտ 20- 25 հյուրատուն: Ճանապարհի կառուցումը պետության վրա նստել է մոտ 700 մլն դրամ: Բայց դա ամբողջը չէ, մոտ 80 մլն դրամ էլ ծախսվել է ներհամայնքային ճանապարհների վերանորոգման վրա: Տեղացիները նկատում են, … Read more

Երևանի Բագրևանդ փողոցում բախվել են «Opel» մակնիշի երկու ավտոմեքենա․ մեկ տուժած հոսպիտալացվել է

Մայիսի 10-ին, ժամը 17։47-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են … Read more

Հրշեջ-փրկարարները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը

Մայիսի 10-ին, ժամը 14։31-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։   Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։00-ին, մարվել՝ 15։15-ին։ Այրվել են անասնագոմի նախամուտքի փայտե կառուցատարրերը … Read more

Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի ավարտին

Իտալիայում ընթացող Sardinia World Chess Festival 2026 շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ:   Նախավերջին խաղափուլում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի կոչման կրկնակի հավակնորդ Յան Նեպոմնյաշչիի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը հաղթեց 2613 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Լեոն Լյուկ Մենդոնկային: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:   … Read more

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, միևնույն ժամանակ, Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով տարանցման ճանապարհով, ուղարկվել է 6 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ։   Դիտումների քանակ1