Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետը: Դիտումների քանակ14

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից: Դավիթ Կարապետյանը և Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները՝ կարևորելով ուղիղ … Read more

Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այդ մասին հայտնում են ԱԽ-ից:   Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած … Read more

Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները

Այցելեցի ՊՆ բարձրադիր զորամասերից մեկը, դիտարկեցի մեր զինվորների կենցաղ-կացարանային պայմանները:   Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Դիտումների քանակ44

Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարրոյի հետ: Թուրքիայի ԱԳՆ-ի տվյալով՝ զրուցակիցները քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտի շուրջ շարունակվող բանակցությունները: Կողմերն անդրադարձել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին, Պաղեստինում և Սիրիայում իրավիճակին:

Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Գործարանային 16/6) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:   Մասնավորապես՝ վերահսկողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։ … Read more

ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ

ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ, այժմ՝ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանի հետ։   Հարկային քաղաքականության և վարչարարության բարելավման ուղղությամբ տեղի ունեցող փոփոխությունների և մարտահրավերների համատեքստում Էդուարդ Հակոբյանը կարևորել է Համլետ Սահակյանի հետասին անցած ճանապարհը, ստանձնած պատասխանատվությունը, պրոֆեսիոնալիզմն ու արձանագրված բարձր արդյունքները։   «Շնորհավորելով Համլետ Սահակյանին ՀՀ ֆինանսների … Read more

Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սեպտեմբերի 10-15-ը Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը … Read more

Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Սյունիքի մարզ քաղաք Գորիսի Քրիստափորի 1ա հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։   ՇՎՏՄ-ից հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակայանի գազաբաշխիչ աշտարակների … Read more

Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից իրազեկում են, որ Կոմիտասի 49/3 հասցեում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել և մուտքագրել թղթային եղանակով ներկայացվող դիմումները։   «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Պետական ռեգիստրի ծառայություններից օգտվելու համար խնդրում ենք դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով (գրանցման կամ քաղվածքների ստացման դիմումները՝ e-register.moj.am հարթակով, այլ դիմումները՝ e-request.am հարթակով)։ … Read more