Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը


ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Գործարանային 16/6) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:


 


Մասնավորապես՝ վերահսկողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։


Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ:


 


Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։


 

Դիտումների քանակ12

Leave a comment