Դատախազությունը հիմա է գտել իրավական հիմքերը. Պապոյանը Արարատի ցեմենտի գործարանի պետականացման մասին

Ինչու է իշխանությունը հիմա հիշել Արարատի ցեմենտի գործարանի մասին՝ հարցին, Էկոնոմիկայի նախարարը օրվա ճեպազրույցում հակադարձել է՝ դատախազությունը հիմա է գտել իրավական հիմքերը: Գևորգ Պապոյանը համեմատական է անցկացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պետականացման գործընթացի հետ, նկատել, որ պետբյուջե վճարվող այդ հավեյլալ հարկերով են վճարում բարձր կենսաթոշակ, ապահովում առողջապահական անվճար ծառայություններ: Նախարարը անդրադարձել է նաև Հայաստանից ծաղիկների … Read more

Հայաստան դաշինքը խոստանում է վերացնել ամեն քայլափոխի մարդկանց համար ստեղծվող անհարմարությունները

Հայաստան դաշինքը քարոզարշավը շարունակել է Կոտայքի մարզում: Դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է իրենց ծրագրերը, քննադատել իշխանությանը: Նա հայտարարել է, որ իր նախագահության տարիներին տրված խոստումները կատարել է և ընտրողներին կոչ է արել աջակցել իրենց ուժին:  

Ութ տարվա ընթացքում մի հատ հավի բուն չեն սարքել. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս «Նոր դարաշրջան» կուսակցության անդամներին ընդունել է Սամվել Կարապետյանը:  Նա իշխանությանը մեղադրել է թալանի ու վախի մթնոլորտ տարածելու համար: Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստ են գործակցել նրանց հետ, ովքեր ունեն մաքուր ձեռքեր և մաքուր անցյալ:   Հեղինակ՝ Աննա Զախարյան   Դիտումների քանակ5

«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է. մայիսի 25-ին և մայիսի 26-ին այն առաջին փուլով մեկնարկելու է Արմավիրի և Կոտայքի մարզերում:   Ծրագրի շրջանակում հանրակրթական դպրոցների աշակերտները կծանոթանան Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) ցուցադրվող և ֆոնդապահոցներում պահվող լավագույն հայկական կերպարվեստի ցուցանմուշներին:   Ծրագիրը նախատեսված է տարբեր … Read more

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ընտրապայքարի է դուրս եկել ընդդիմության փոփոխության պահանջով

«Հանուն հանրապետության» կուսակցությունը ընտրապայքարի է դուրս եկել ոչ թե իշխանության, այլ ընդդիմության փոփոխության պահանջով: Կուսակցության անդամները հանդիպումներ են անցկացրել Սպիտակում, նշել, որ տեսնում են Հայաստանի զարգացման հստակ ճանապարհ: Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

Ստուգումներ բուսաբուծական և ձկնաբուծական ընկերություններում. Ռոսսելխոզնադզորը Հայաստանում է

Ռոսսելխոզնադզորի պատվիրակությունը Հայաստանում է, առաջիկա 7 օրերին ՍԱՏՄ-ի հետ համատեղ ստուգումներ կանցկացնեն բուսաբուծական և ձկնաբուծական հայկական 12 ընկերությունում: Կստուգվի Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին ու նորմերին

«Դա ՌԴ փոխվարչապետի ի՞նչ գործն է». Իոաննիսյանը՝ Միխայիլ Գալուզինի հերքման մասին

«Ուժեղ Հայաստանի» 1-ին համար Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացի լինելու բացահայտումից հետո, Ռուսաստանի պետռեգիստրի կայքը որոշ ժամանակով դարձել է անհասանելի, այնուհետև տեղեկությունը հայտնվել է խմբագրված՝ թվագրված մայիսի 20-ով: Կարապետյանը հերքել է այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը նույնպես պնդել է, թե նա երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։ Փաստի առիթով Քնչական կոմիտեն նախաձեռնել է … Read more

20:15-ի դրությամբ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցել է է շուրջ 1280 մարդ․ ԻՔՄ

Այսօր՝ մայիսի 21-ին, Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:15-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1280 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով … Read more

Կենսաչափական համակարգին զուգահեռ ընթանում են ինքնաշխատ սահմանային անցման (e-gates) համակարգերի ներդրման աշխատանքները. ՆԳ նախարար

Նոր տիպի կենսաչափական անձնագրերի տպագրությունն արդեն սկսվել է Նիդերլանդներում, և դրանք Հայաստանի քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից, հայտնում են ՆԳՆ-ից։   ՆԳ նախարարը հայտնել է, որ Հայաստանի համար մշակվել է հատուկ անվտանգային լուծում՝ անձնագրի թղթի բաղադրության մեջ ներառվել են ՀՀ եռագույնով մանրաթելեր։   Բացի այդ, կենսաչափական տվյալները պահպանվելու են … Read more