20:15-ի դրությամբ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցել է է շուրջ 1280 մարդ․ ԻՔՄ


Այսօր՝ մայիսի 21-ին, Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը:


«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:15-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1280 մարդ:


Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։


Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:


Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։


Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

Դիտումների քանակ15

Leave a comment