ՀԱԿ նախընտրական ծրագիրը փորձագետներն ու գիտնականներն են մշակել

Հայ ազգային կոնգրեսի քվեաթերթիկը հունիսի 7-ի ընտրություններում տասներորդն է: Ներկայացնելով նախընտրական ծրագիրը՝ ցուցակի առաջատարները համոզմունք են հայտնում, որ այն անմրցելի է և էապես տարբերվում է մյուս բոլոր քաղաքական ուժերի ծրագրերից: Փաստարկում են, որ ծրագիրը մի քանի տարի շարունակ մշակել են փորձագետներն ու գիտնականները: Հեղինակ՝ Աննա Զախարյան Դիտումների քանակ6

Խաղաղության բանաձևն՝ ըստ «Հայաստան» դաշինքի առաջնորդի

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Արմավիրի մարզի ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձել է դեպի Ռուսաստան հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներին և նշել, որ դրանք լուրջ հարված են լինելու մեր տնտեսությանը: Ըստ նրա՝ առանց հզոր դաշնակցի դժվար է ապահովել Հայաստանի ամբողջական անվտանգությունը: Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան Դիտումների քանակ2

«Երգիչներ ենք ման գալիս՝ միտինգների վերջում ժողովրդին ուրախացնեն, փախել են». Սամվել Կարապետյան

«Առանց երաշխավորների ոչ մի խաղաղություն չի կարող լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- շարունակում է պնդել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը: Սամվել Կարապետյանը տանը ոչ միայն տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներ է անցկացնում, այլև Կառավարության երևակայական նիստեր վարում. այսօր հրապարակվածն, օրինակ, վերնագրված է այսպես՝ «ընտրություններին ընդառաջ կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ»: … Read more

«Համակարգի բարի համբավը ստվերող ցանկացած վարքագիծ արժանանալու է խիստ իրավական գնահատականի»․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած դրսևորում և անընդունելի համարում ծառայողական դիրքի օգտագործումը անձնական շահի նպատակով, նշվում է կոմիտեի տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ՆԳՆ-ի կողմից ՊԵԿ աշխատակիցների ձերբակալությանը։   «Կոմիտեն վերահաստատում է, որ կոռուպցիայի նկատմամբ ցուցաբերում է զրոյական հանդուրժողականություն և համակարգի բարի … Read more

Ինչպես են ռուսական հատուկ ծառայությունները փորձում տապալել Փաշինյանին. փաստաթղթային արտահոսք

Միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնները շարունակում են փաստեր հրապարակել, թե ինչպես է Մոսկվան կամենում բիրտ կերպով միջամտել հունիսի 7-ի հայաստանյան ընտրությանը, ինչպես է մոբիլիզացրել լրտեսական ցանցը: Հերթական փաստարկված արտահոսքերը հայտնվել են «Դոսյեի» և «Կովկասյան քրոնիկոնի» էջերում: Նշվում է, որ Կրեմլը իր կողմից վերահսկվող միանգամից մի քանի ուժերի է մտցրել խաղի մեջ՝ նպատակ ունենալով գալիք խորհրդարանում … Read more

Հրդեհ Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին․ մեքենան ամբողջությամբ այրվել է

Մայիսի 25-ին` ժամը 10։46-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։   ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։   Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:08-ին, մարվել՝ 11:15-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան։ … Read more

Բարկացած էմոջիների գրոհ՝ նախարարի ու պատգամավորների էջերի վրա. Պապիկյանն ակնարկում է՝ ով է հեղինակը

Ֆեյք օգտահաշիվներից հարձակումներ են իրականացվել կառավարող կուսակցության ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերի ուղղությամբ: ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով, իրենց քաղաքական հակառակորդները միլիոնավոր դոլարներ ծախսելով փորձում են խլացնել ճշմարտությունը, մինչդեռ իրենք զրո դրամ ծախսելով ճշմարտությունը հասցնում են քաղաքացիներին: Հեղինակ՝ Էմմա Վարդանյան Դիտումների քանակ7

Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան

Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։   «Բոլոր 19 քաղաքական ուժերն արդեն ստացել են պաշտոնական հրավերները և այսօր նրանց մի մասը մասնակցել  են նախապատրաստական հանդիպմանը։   Հունիսի 4-ին նախատեսված վերջին բանավեճին հրավիրվել են քաղաքական … Read more