Փաշինյանը՝ թիմում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվելու պատճառների մասին

Հայկ Սարգսյանի հայտարարության առիթով քրեական գործ է հարուցված: Լավ կլինի՝ մեր իրավապահ համակարգում նման կուլտուրա լինի, որ այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում, նա, ով մեղավոր է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցազրույցին, որի շրջանակում վերջինս ասել է, որ երբ կուսակցական է … Read more

Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակումներ է պատրաստում է լեհ-ուկրաինական սահմանի անցակետերի վրա։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 10-ի գիշերը փորձ է արվել հարվածել այդ անցակետերից մեկին, սակայն լեհական և ուկրաինական հետախուզական ծառայությունների համագործակցության շնորհիվ այն կանխվել է։ «Երեկ երեկոյան մեր ծառայությունների և նրանց ուկրաինացի գործընկերների համագործակցության շնորհիվ կարողացանք կանխել սահմանային անցակետերից մեկի … Read more

Արտոնյալներ չեն լինելու, չկան, եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը, հիմնավորեք, կլինեն հետևանքներ. Փաշինյան

Մենք որևէ բիզնեսի հետ որևէ առնչություն, որևէ փայ չունենք՝ բացի նրանից, ինչ հայտարարագրել ենք: Այդ կարգավորումները մենք ենք ընդունել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտոնյա թիմակիցների նվիրատվություններին, որոնք հայտարարագրում նշվում են: Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում գործում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որի պարտականությունն է վերլուծել բոլոր հայտարարագրերը, դուրս բերել բոլոր … Read more

Վաղինակ Վարդանովն ընտրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի արտահերթ նիստում հաստատել է իր աշխատակարգը, հանձնաժողովի անդամների կողմից 2026-2027 թվականներին քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը, ինչպես նաև ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ այդ պաշտոնում ընտրելու համար «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Վաղինակ Վարդանովի թեկնածությունը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության … Read more

Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան

Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում, որովհետև մեծ հավանականությամբ նման դեպք տեղի է ունենում այն երեխաների հետ, որոնք ամուր սոցիալական թիկունք չունեն: Բա որ այդ իրավիճակում պետությունը թիկունք չկանգնի այդ երեխաներին, ո՞վ է թիկունք կանգնելու: Այդտեղ մեծ պրոբլեմ եմ տեսնում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դրա … Read more

PISA հետազոտությամբ արձանագրած խնդիրների լուծմանն են ուղղված վերջին տարիների կրթական բարեփոխումները. Ժաննա Անդրեասյան

Կառավարության այսօրվա նիստում ծավալված քննարկման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է PISA միջազգային հետազոտության արդյունքներին՝ ընդգծելով, որ դրանցում արձանագրված խնդիրները կրթական համակարգում վաղուց են ախտորոշվել, և վերջին տարիներին իրականացվող բարեփոխումներն ուղղված են հենց դրանց լուծմանը։ Նախարարի խոսքով՝ PISA հետազոտությանը մասնակցելը ՀՀ Կառավարության որոշումն է, որի նպատակն է … Read more

Հայաստանը Սփյուռքի մենթորը չպիտի լինի և չի կարող լինել, Սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել. Փաշինյան

Հայաստանը Սփյուռքի մենթորը չպիտի լինի և չի կարող լինել, Սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել, որովհետև մեզ թվում է, թե Սփյուռքը Հայաստանի համար այդ երկրում ազդեցության միջոց է, բայց հակառակն էլ կա, և մենք վերջերս տեսանք դա, երբ Սփյուռքն է այդ երկրի համար ազդեցության միջոց դառնում Հայաստանի դեմ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց … Read more

Ագարակ-Մեղրի խաչմերուկի լցակայանում խախտումներ են հայտնաբերվել․ բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքը կասեցվել է

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Արմեդա Հակոբյան Կոլյայի» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Ագարակ-Մեղրի խաչմերուկ) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:   Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսվարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոց, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի … Read more

Թանկանա-չթանկանա, ինչ էլ լինի, դիվերսիֆիկացնելու ենք. Փաշինյանը՝ գազի սակագնի մասին

Հայաստանում գազն էժան չէ: Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին՝ համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է, մեծ շահույթներ է ստանում, և սա փաստ է, որ պետք է արձանագրենք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը … Read more