Բելառուսի հետ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերի միջամտության փորձերին. Պուտին

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ առևտրաշրջանառությունը տարեսկզբից աճել է 12.5%-ով: Նրա խոսքով՝ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերը փորձում են ազդել դրա վրա: Պուտինը նաև կարևորել է բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում համատեղ աշխատանքները: Լուկաշենկոն իր հերթին ընդգծել է, որ … Read more

ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը

ՌԴ կառավարությունը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է արտադրող ընկերությունների կողմից դիզվառելիքի արտահանման արգելքը: «Որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայունության պահպանման համար»,- ասված է նախարարների կաբինետի մամուլի ծառայութան հաղորդագրության մեջ: Վառելիքի արտահանման ընդհանուր արգելքը Ռուսաստանում գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։ Դիտումների քանակ3

Այսօրվա երթուղին կազմեց 138 կիլոմետր. վարչապետ

Այսօրվա երթուղին կազմեց 138 կիլոմետր՝ Ֆեյսբուքում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ հեծանվային արշավը կշարունակվի նաև օգոստոսի 30-ին։ Նախատեսված երթուղին բաղկացած է երեք հատվածից՝ 24 կմ, 26,1 կմ և 28,7 կմ։ Այսպիսով՝ երկրորդ օրը մասնակիցները կանցնեն շուրջ 79 կմ՝ հասնելով վերջնագծին Սևանի թերակղզում։ Երկու օրերի ընթացքում հեծանվորդները, ըստ նախնական … Read more

Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիան Եվրոպական հանձնաժողովից օգնություն է խնդրել

Իսպանիան Եվրոպական հանձնաժողովին խնդրել է օգնություն տրամադրել Frontex սահմանապահ ծառայության և Europol-ի միջոցով՝ Սեուտայում ապօրինի մնացած ներգաղթյալներին առաջնային ստուգման և բաշխման աշխատանքների համար՝ փոխանցում է Euronews-ը: Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Սեուտայի սահմանի պահպանության ուժեղացման մասին արտակարգ միջոցառումների փաթեթի միջոցով՝ ծովում արգելապատնեշների մշտական համակարգ, անօդաչու թռչող սարքերի, պարեկային նավակների և հեռակառավարվող ստորջրյա … Read more

ԿԿՀ-ն առաջին անգամ կոռուպցիոն ռիսկերի գնահատում կիրականացնի

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կոռուպցիոն ռիսկերի գնահատում կանցկացնի հանրային իշխանության մարմիններում, պետական մասնակցությամբ ընկերություններում, նաև պետության հիմնադրած հիմնադրամներում։ Այս նոր գործառույթը կունենա կանխարգելիչ ազդեցություն։ Հանձնաժողովի անդամի խոսքով՝ սա ստուգման գործառույթ չէ և չի ենթադրում որևէ պատասխանատվություն։ Նպատակը կոռուպցիոն ռիսկերի հանգեցնող բացերի վերացումն է։

Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին 17 պետության ղեկավար կմասնակցի

Բիշքեկում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին կմասնակցի 17 պետության ղեկավար, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և այլ առաջնորդներ: Այդ մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը: Մասնակիցների թվում են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, … Read more

Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ. Փաշինյան

Այս վերջին կտորը՝ 33 կմ-ը, շատ դժվար քշեցի և կիսամեռ վիճարում տեղ հասա, բայց արդյունքում այսօր քշեցինք 138 կմ և եկանք մի քիչ հանգստացանք, և հիմա ամեն ինչ լավ է։ Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ հեծանվային արշավը կշարունակվի նաև օգոստոսի 30-ին։ Նախատեսված երթուղին բաղկացած է երեք հատվածից՝ … Read more

Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հակոբյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ առողջապահության նախարարի … Read more