Հայաստանը և QS-ը մեկնարկում են համագործակցություն՝ հայաստանյան բուհերում նորարարության և գերազանցության խթանման համար

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը և QS Quacquarelli Symonds-ը (QS) մեկնարկել են ռազմավարական համագործակցության նոր ծրագիր։ Այն նպատակ ունի աջակցելու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վերափոխմանը և «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը՝ ապահովելով. տվյալների վրա հիմնված վերլուծություն, միջազգային համեմատական գնահատում (benchmarking), տվյալահենք եզրահանգումներ, … Read more

Քաջարան-Ագարակ հատվածում կառուցվող՝ Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը շարունակվում է

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ՝ Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Թունելի երկարությունը 530 մետր է։ Հորատումն այստեղ ավարտված է, շարունակվում են ներքին պատերի ամրացման, կայունացման աշխատանքները, ինչպես նաև մեկնարկել է երեսարկի հատակի բետոնացումը։ Դիտումների քանակ14

Լցվել է խառը բաղադրության հողային լիցք և հարթեցվել․ Փամբակի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։   «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Ն.-ն 2022 թվականի հուլիս-օգոստոսից մինչև 2024 թվականի գարունն ընկած ժամանակահատվածում, բեռնատար … Read more

Մեր արմատներն այլ են, մեր արմատներում տեղ չունեն կնոջ նկատմամբ անարգանքը, բռնությունն ու նվաստացումը․ Աննա Հակոբյան

Մեր ակունքներում կնոջ նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է եղել, քան մենք վայելում ենք մեր օրերում։ Այս մասին սոցցանցում հրապարակած տեսանյութում բարձրաձայնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով․ «Կնոջ դերը, հեղինակությունն ու ազդեցությունը բարձունքում են եղել։ Սրանում համոզվելու համար պետք է ընդամենը բացել միջնադարյան պատմիչների գրերը։ Մեր արմատները այլ են, մեր արմատներում … Read more

Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման դադարեցումներ կլինեն

Օգոստոսի 28-ին՝ ժամը՝ 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ այգետնակ թիվ 7 առանձնատան, Վարդաշեն 9-րդ փողոցի թիվ 62ա, 62բ, 62վ, 62դ, 3ա, 3բ բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։ Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Դիտումների … Read more

Ադրբեջանը ՌԴ-ից պահանջել է ապահովել իր դիվանագիտական աշխատողների անվտանգությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանում Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ օգոստոսի 27-ին անհայտ անձինք սադրիչ բնույթի պատկերներ են տեղադրել կառույցի դիմաց: Գերատեսչությունը կոչ է արել ռուսական կողմին հետաքննել միջադեպը և միջոցներ ձեռնարկել հետագայում նման դեպքերը կանխելու համար։   «Չենք բացառում, որ տեղի ունեցածի նպատակն է արհեստականորեն լարվածություն ստեղծել … Read more