Եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ հարձակում սկսի, ամբողջ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանում փետրվարի 6-ին ամերիկյան կողմի հետ կայացած անուղղակի բանակցությունները կենտրոնացած են եղել միայն միջուկային թեմայի շուրջ, այլ հարցեր չեն քննարկվել: Ուրանի հարստացումն, ըստ Արաղչիի, քննարկումների շրջանակից դուրս է: Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որ ուրանի հարստացումը լինի բացառապես խաղաղ նպատակներով: Ինչ վերաբերում է Իրանի հրթիռային ծրագրին, … Read more

Հայաստանում ճամփորդելն անվտանգ է. տուրիստների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշին

Ճամփորդության համար ամենաապահով երկրների ցանկում Հայաստանը աշխարհում 13-րդն է: World Travel Index-ը Հայաստանին այդ պատվավոր տեղն է հատկացրել միջազգային հանրության ընկալումների և զբոսաշրջիկների գնահատականների հիման վրա։ Բարձր վարկանիշը Հայաստանին տրվել է՝ հաշվի առնելով մեր երկրում ճանապարհորդության անվտանգության լավագույն պայմանները: Մանրամասները՝ Քրիստինե Թորասյանի ռեպորտաժում։

Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ահաբեկչական սպառնալիքը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իցհակ Դարը հեռախոսազրույց են ունեցել Իսլամաբադում տեղի ունեցած պայթյունից հետո: Բայրամովը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարության և ժողովրդի անունից և հաստատել իր համերաշխությունը Պակիստանի հետ: Պակիստանյան կողմը խստորեն դատապարտել է ահաբեկչությունը և հայտարարել ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու պատրաստակամության մասին: Կողմերը … Read more

Armenian Helicopters ընկերությունը վարչապետին ներկայացրել է իր գործունեության և համագործակցության բոլոր ոլորտները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Armenian Helicopters ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեությանը, զարգացման ռազմավարությանը և ավիացիոն ոլորտում իրականացվող ծրագրերին: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են պետական նշանակության ծառայությունների, բժշկական և զբոսաշրջային ուղղություններով ընկերության կողմից իրականացվող աշխատանքները: Մանրամասներ են ներկայացվել բժշկական տարհանման և շտապ բժշկական ուղղաթիռային թռիչքների, արկածային տուրիզմի և փոքր ավիացիայի հնարավորությունների վերաբերյալ: … Read more

Հայաստանում վտանգավոր Nipah վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են. ՀՎԿԱԿ

Հնդկաստանում օրերս արձանագրված Նիպահ վիրուսով վարակման դեպքերը անհանգստություն են առաջացրել Հայաստանում: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը վտանգավոր վիրուսի՝ Հայաստանում տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր է գնահատում, հնարավոր տարածումը վերահսկելու համար իրականացվում է շարունակական դիտարկում:   Հեղինակ՝ Էմմա Վարդանյան Դիտումների քանակ1

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս բարձրացնել մաքսատուրքերն Իրանի հետ առևտուր անող երկրների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս բարձրացնել մաքսատուրքերն այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են ուղիղ կամ անուղղակի առևտուր անել Իրանի հետ: Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ նախագահն Իրանին պատասխանատու է համարում միջուկային հնարավորությունների ձգտելու, ահաբեկչությանն աջակցելու, բալիստիկ հրթիռներ մշակելու և տարածաշրջանային անկայունության համար, ինչը վտանգի տակ է դնում ԱՄՆ-ի անվտանգությունը … Read more

Քննարկվել է ԱԳ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2025 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հիմնական ուղղություններով 2025թ. կատարված աշխատանքները, ձեռքբերումները, ընթացիկ տարում շարունակվող և նախանշվող ծրագրերն ու անելիքները՝ ըստ առաջնահերթությունների։ Անդրադարձ է կատարվել խաղաղության գործընթացում արձանագրված կարևորագույն զարգացումներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, … Read more

Իսլամաբադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Շիա մզկիթում ինքնասպան ահաբեկիչը փետրվարի 6-ին պայթյուն էր իրականացրել, որի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 170-ը՝ վիրավորվել: Պակիստանի իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները: Իսլամաբադում հազարավոր մարդիկ մասնակցել են զոհերի հուղարկավորությանը:

Գաջեթները երեխաներին խանգարում են ունենալ խոսքային միջավայր. լոգոպեդ

Պետությունը բարձրորակ ծառայություններ է ապահովում Գյումրու Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի շահառուներին: Կենտրոնում շուրջօրյա խնամվում է 60 երեխա, ցերեկային բաղադրիչով ունեն 100 շահառու: Նպատակը երեխաներին ընտանիքի հետ վերամիավորելն է, նախորդ տարի 22 երեխա վերադարձել է տուն:   Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան Դիտումների քանակ2