Գրանցվել է 530 դեպք, որից 145-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփել է անցած շաբաթը

Փետրվարի 2-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 145-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 42, փլուզման՝ 13, քարաթափման՝ 5, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 1-ական,  ձնաբքի՝ 2, մերկասառույցի՝ 22, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 17, թունավորման` 10, զինամթերքի հայտնաբերման՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ … Read more

Հայաստանի նախաձեռնած հեմոֆիլիայի վերաբերյալ գլոբալ բանաձևը միաձայն ընդունվել է ԱՀԿ գործադիր խորհրդի նիստում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 158-րդ նիստի (158th session of the WHO Executive Board) շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը հանդես է եկել ելույթներով, որոնք վերաբերում էին Հայաստանի նախաձեռնած «Հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց համար առողջապահական հավասարության ապահովման գլոբալ գործողություններ» թեմայով բանաձևին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության … Read more

Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով

2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:   «2026 թ․ մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։   Ընդ … Read more

ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական վարչությունից։ Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով: Դիտումների քանակ54

ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են՝ այսօր ժամը 17:30-ին նշանակված է ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով: 

Վթարային ջրամջատում Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված փետրվարի 9-ին ժամը 09:15-16:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Գինեվետ, Նոր Ուղի, Տափերական, Փոքր Վեդի, Նոր Կյանք, Արարատ գյուղերի ջրամատակարարումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ջերմուկ-Սիսիան խաչմերուկը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փետրվարի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։   Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:    Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։   … Read more

Քրիստիան Պալուսալուի անվան հուշամրցաշարում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները զբաղեցրել են առաջին տեղերը

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է Քրիստիան Պալուսալուի անվան 37-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև Հայաստանի ըմբշամարտի հավաքականները։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։   Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը։   Ազատ ոճայիններից մրցաշարի չեմպիոններ են դարձել 61 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ … Read more

Գորիս-Շինուհայր-Հարժիս ճանապարհին բուք է․ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։   Վարդենյաց լեռնանցքը անցանելի է կցորդով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում։    … Read more