Ջերմուկ-Սիսիան խաչմերուկը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում


Փետրվարի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։


 


Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 


 


Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։


 


Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կրառմամբ։


 


Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Արարատի, Վայքի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։


 


Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումների քանակ3

Leave a comment