Մխիթար Հայրապետյանն արձակուրդ է մեկնում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը 6 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնում՝ մարտի 2-9-ը ներառյալ:   Այս մասին վարչապետի որոշումը ստորագրվել է փետրվարի 4-ին։   Մխիթար Հայրապետյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:     

Կվերանայվեն պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը

Նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի: Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված  զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Երկու դեպքում … Read more

Փետրուար 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ արևմտահայերէն լուրեր

Կը բանակցինք Ատրպէյճանի հետ, որպէսզի երկու տեսակ ապրանք ներածելու հնարաւորութիւն բացուի. Պապոյեան: Արմէն Գրիգորեան և Մակտալենա Կրոնօ Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչուող հարցեր քննարկած են: Քաւելաշվիլին և Պոճորիշվիլին հանդիպած են Ճէյ Տի Վենսի և Մարքօ Ռուպիոյի հետ։ Վրաստանի Արտաքին գործոց նախարարի տեղակալը Ամերիկայի առևտուրի նախարարութեան մէջ քննարկած է Միջին միջանցքին մէջ ներդրումներու … Read more

Կրեմլի թուրք քարոզչի հերթական կեղծիքի թիրախում դարձյալ ՀՀ կառավարությունն է

Օքայ Դեփրեմը հերթական կեղծիքն է հրապարակել, և դարձյալ թիրախում Հայաստանի կառավարությունն ու վարչապետն են: Կրեմլի թուրք քարոզիչն այս անգամ էլ փորձել էր ներկայացնել, թե իբր Հայաստանը ժողովրդագրական խոր ճգնաժամի մեջ է, իբրև ապացույց հղում անելով գոյություն չունեցող, երբևէ չքննարկված օրինագծի: Հայաստանի ներկայացրած ապացուցողական փաստերի հիմքով, ի դեպ, հոդվածն արդեն հեռացվել է: Հեղինակ՝ Իրինա … Read more