Հայաստանում ճամփորդելն անվտանգ է. տուրիստների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշին
Ճամփորդության համար ամենաապահով երկրների ցանկում Հայաստանը աշխարհում 13-րդն է: World Travel Index-ը Հայաստանին այդ պատվավոր տեղն է հատկացրել միջազգային հանրության ընկալումների և զբոսաշրջիկների գնահատականների հիման վրա։ Բարձր վարկանիշը Հայաստանին տրվել է՝ հաշվի առնելով մեր երկրում ճանապարհորդության անվտանգության լավագույն պայմանները: Մանրամասները՝ Քրիստինե Թորասյանի ռեպորտաժում։