Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի

Երևան քաղաքում փետրվարի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Հանրապետության տարածքում փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում … Read more

«Ուկրէներգոն» հայտարարել է Ուկրաինայի էներգահամակարգի վրա ռուսական զանգվածային հարձակման մասին

Ուկրաինական էներգահամակարգի օպերատոր «Ուկրէներգո» ընկերությունը հայտնել է, որ Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել ենթակառուցվածքին, և դրա վնասների հետևանքով երկրի շրջանների մեծ մասում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են եղել: Նշվում է, որ վերականգնողական աշխատանքները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ դադարեն հարվածները: Փետրվարի 7-ի գիշերը ռուսական հրետակոծության տակ են հայտնվել Խմելնիցկու, Ռովենի, Տերնոպոլի, Իվանո-Ֆրանկովսկի, Վիննիցկի … Read more

Արաքսիա Սվաջյանը Ստոկհոլմում ծանոթացել է դպրոցների կառավարման ապակենտրոնացման շվեդական մոդելին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը փետրվարի 2-5-ը Շվեդիայի Թագավորության Ստոկհոլմ քաղաքում մասնակցել է «Ֆիսկալ և կրթական ապակենտրոնացում և տեղական ինքնակառավարման բարեփոխումներ» (Fiscal and Education Decentralisation and Local SelfGovernment Reforms) խորագրով խորհրդաժողովին: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Հայաստանի Հանրապետությունից ծրագրին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը՝ քաղաքապետ … Read more

Գևորգ Պապոյանը Տավուշի մարզում հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող գործարարների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 6-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում, մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարների հետ։ Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և համայնքների ղեկավարները։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական … Read more

Պարեկների և փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում ինքնասպանության փորձ է կանխվել

Փետրվարի 6-ին՝ ժամը 19։44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը: Դեպքի վայր են մեկնել մարզի փրկարարներն ու պարեկները։ Պարեկների և փրկարարների օպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ նա տեղափոխվել է … Read more

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 7-ին՝ ժամը 13:00-17:00-ը, կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մարշալ Բաղրամյանի 21 շենքի, Պռոշյանի 1 նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Դիտումների քանակ1

ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի՝ Դարբնիկում գտնվող սոցիալական բնակֆոնդի որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել. պարզաբանում

Որոշ լրատվամիջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակել այն մասին, թե իբր՝ ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում գտնվող սոցիալական բնակֆոնդի բնակիչներին ստիպում են ազատել իրենց բնակարանները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը: Նա տեղեկացնում է, որ որևէ ընտանիքի բնակարանից … Read more

Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր

Հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, օրակարգային հարցերի լայն շրջանակ․ երկկողմ հարաբերություններ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցություն, կրթություն, մշակույթ, ինչպես նաև ասուլիս` տեղական լրատվամիջոցների խնդրանքով: Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Մանրամասները՝ տեսանյութում: Դիտումների քանակ1