ԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածել է The Wall Street Journal-ի հրապարակումը՝ ԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը Մերձավոր Արևելք տեղափոխելու մասին: «Պենտագոնը երկրորդ ավիակիրն է պատրաստում Մերձավոր Արևելք ուղարկելու համար»,- նշել է Թրամփը: Դա տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նրա հանդիպումից անմիջապես հետո։ Դիտումների քանակ4

Եվրոպայի հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրոպայի համար հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է: «Նախ՝ դադարեցրեք պատերազմը։ Պատերազմը վատ բան է բիզնեսի համար։ Խաղաղություն փնտրեք։ Երկրորդ՝ մի՛ ուղարկեք ձեր գումարը մեկ ուրիշին, եթե դա ձեզ անհրաժեշտ է ձեր մրցունակության համար: Այնպես որ գումար մի՛ ուղարկեք Ուկրաինային»,- հայտարարել է Օրբանը ԵՄ … Read more

Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 12-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:   Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ … Read more

Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Մոսկվայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ: «Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր: Հաստատվել է 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին համապատասխան կապերի հետագա զարգացման սկզբունքային տրամադրվածությունը»,- … Read more

Ինչու 5 մլն դրամ հատկացնել փաստաբանին, եթե կարելի է գնալ անվճար ճանապարհով. Գյումրու ավագանու նիստը

Ինչու 5 մլն դրամ հատկացնել փաստաբանին, եթե գույքը համայնքին վերադարձնելու գործընթացում կարելի է գնալ անվճար ճանապարհով՝ դիմելով դատախազություն՝ Գյումրու ավագանու նիստին առարկել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից: Հարցը հանվել է օրակարգից, քաղաքապետարանը հաջորդ նիստին կներկայացնի համայնքին վերադարձման ենթակա գույքի ցանկը: Մանրամասները՝ տեսանյութում։

Վիրահատում են ռոբոտն ու մարդը. նախարարը ծանոթացել է նոր տեխնոլոգիայի հնարավորություններին

Վիրահատում են ռոբոտն ու մարդը. ռոբոտային տեխնոլոգիան օգնում է պահպանել նյարդերն ու անոթները, վիրահատությունից հետո վերականգնումն ավելի արագ է տեղի ունենում: Ռոբոտի ձեռքը ճկուն է, միջամտությունն էլ առավել հստակ ու ճգրիտ՝ վստահեցնում են մասնագետները: Առողջապահության նախարարը ծանոթացել է նոր տեխնոլոգիայի հնարավորություններին: Մանրամասները՝ տեսանյութում։

Վիրահատում են ռոբոտն ու մարդը. նախարարը ծանոթացել է նոր տեխնոլոգիայի հնարավորություններին

Վիրահատում են ռոբոտն ու մարդը. ռոբոտային տեխնոլոգիան օգնում է պահպանել նյարդերն ու անոթները, վիրահատությունից հետո վերականգնումն ավելի արագ է տեղի ունենում: Ռոբոտի ձեռքը ճկուն է, միջամտությունն էլ առավել հստակ ու ճգրիտ՝ վստահեցնում են մասնագետները: Առողջապահության նախարարը ծանոթացել է նոր տեխնոլոգիայի հնարավորություններին: Մանրամասները՝ տեսանյութում։

Նեթանյահուն հանդիպել է Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Իրանի հարցում առաջ շարժվելու վերաբերյալ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն Թեհրանի հետ բանակցությունները կշարունակվեն: Թրամփը նաև շեշտել է՝ Իսրայելի անվտանգության շահերը պետք է հաշվի առնվեն: Նա հիշեցրել է Իրանին հասցված հարվածների մասին և հույս հայտնել, որ այս անգամ Թեհրանն … Read more