Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետ


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Մոսկվայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ:


«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր: Հաստատվել է 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին համապատասխան կապերի հետագա զարգացման սկզբունքային տրամադրվածությունը»,- ասված է ՌԴ ԱԳ հաղորդագրության մեջ:


Անդրադարձ է եղել քաղաքական շփումների ժամանակացույցին։ Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային մի շարք թեմաներ՝ նշել են գերատեսչությունից:

Leave a comment