Հայաստանի պատվավոր հյուպատոսը հայտարարել է Մակրոնի՝ Երևան կատարելիք այցի մասին

Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ այս տարվա մայիսին Երևան կատարելիք այցի մասին։ «Նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կայցելի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Երևանում»,- գրել է նա իր Linkedin էջում։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի … Read more

Շիրակի մարզպետը և ՄԻՊ-ը քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Այդ մասին հայտնում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են սոցիալական, համայնքային և կառավարման ոլորտներում առկա հիմնահարցերին, քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին՝ … Read more

Երդման արարողությունից հետո զինվորներն ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան

Վերջերս ավարտվեց ձմեռային զորակոչը, և բանակում մեկնարկել է երդման արարողությունների փուլը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տարածած տեսանյութում ասում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Մեր վերջին փոփոխության արդյունքում երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ և կարող են գնալ իրենց տուն, վայելել այս կարևոր փուլը ծնողների հետ»,- ասել է Պապիկյանը: … Read more

Չառլզ III թագավորի եղբայր Էնդրյուն ազատ է արձակվել

Չառլզ III թագավորի կրտսեր եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, որը ձերբակալվել էր հինգշաբթի՝ փետրվարի 19-ին՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի վերաբերյալ հետաքննության շրջանակներում, նույն երեկոյան ազատ է արձակվել ոստիկանական կալանքից: Հարցաքննությունը տևել է գրեթե 12 ժամ` հաղորդել է BBC-ն։ Ոստիկանության հայտարարության համաձայն՝ թագավորական ընտանիքի անդամը կասկածվում է պաշտոնական պարտականությունները կատարելիս իր դիրքը չարաշահելու համար։ … Read more

Գևորգ Պապոյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը քննարկել են բեռների անխոչընդոտ տարանցման, զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:   Այցի շրջանակում այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է երկու երկրների նախարարների պաշտոնական հանդիպումը։   Հայաստան–Վրաստան երկկողմ օրակարգի շրջանակում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված … Read more

Սյունիքի մարզի Մեղրի համայնքին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազության վճիռները մտել են օրինական ուժի մեջ

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազության պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցերի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճիռները մտել են օրինական ուժի մեջ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել է Դատախազության՝ … Read more

Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել. նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի համապատասխան բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով դատապարտյալի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նրանից կաշառք է ստացել: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի … Read more

Վթարային ջրանջատում՝ Վանաձորի մի շարք հասցեներում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 20-ին՝ ժամը 12:10-19:00-ն, կդադարեցվի ք.Վանաձոր Տարոն-4, Մմշ Տարոն-4, Կանակա, Սեբաստիայի, Ածխահատների փողոցների ջրամատակարարումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Դիտումների քանակ2