Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Էդգար Գևորգյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Էդգար Ժորայի Գևորգյանին 2026 թվականի փետրվարի 20-ից ազատել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ … Read more

Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ավտոճանապարհը բաց է

Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:  

Սարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը Բելգիայում անցկացված WWRR GM reeks շախմատի շրջանային մրցաշարում լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:   Սարգիսը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, զբաղեցրել առաջին հորիզոնականը և 73.6 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը։

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են աշխատանքների որակի ապահովման և սահմանված ժամկետների … Read more

Վթարային ջրանջատում Երևանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային  աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 20-ին՝ ժամը 10:30-16:00-ն, կդադարեցվի  Ծերենցի փողոցի, Ծերենցի 1-4 նրբանցքների ջրամատակարարումը:   Վթարային  աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 20-ին ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի  Նոր Խարբերդ, Այգ. Թաղ. 1-27 փողոցների, Արին-Բերդի 3, 5 նրբանցքների ջրամատակարարումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը … Read more

Լոս Անջելեսի Իրանահայ միությունում քննարկվել են խաղաղության գործընթացը և Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու վարչապետի գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցը Լոս Անջելեսի Իրանահայ միությունում հանդիպել են Լոս Անջելեսի հայկական համայնքի նեկայացուցիչների հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հարությունյանը։     Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, արտաքին քաղաքական ձեռքբերումները, մասնավորապես՝ Հայաստան-ԱՄՆ վերջին … Read more

Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ցուցարարների են ծեծել

Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահների մասնակցությամբ բախում է տեղի ունեցել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ անվտանգության աշխատակիցները ծեծել են ցուցարարների, որոնք պաստառներ են պարզել և կարգախոսներ վանկարկել՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակում և Ադրբեջանում ընդդիմության հետապնդումների դադարեցում։ Ադրբեջանի իշխանությունների կամ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռ չի եղել: Միջադեպի հանգամանքները քննվում … Read more

Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել

Փետրվարի 20-ին՝ ժամը 02:46-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին մկրոշրջանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվում։   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։   Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։07-ին, մարվել՝ 03։33-ին։ Այրվել են «Mazda» … Read more