Սահմանվել են կամրջային կառուցվածքների վերակառուցման սկզբունքները

Կառավարությունը հաստատել է ՀՀ ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների ցանկերը, դրանց վերակառուցման (կամ հիմնանորոգման) ծրագիրը ու կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում առկա կամրջային կառուցվածքների անվտանգ շահագործման, հնարավոր ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների կանխարգելման անհրաժեշտությամբ։ ՀՀ մարզպետների աշխատակազմերի և «Հարավկովկասյան Երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած … Read more

ՀՀ նախագահը հանդիպել է Հունաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

Պետական այցով Աթենքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի առևտրաարդյունաբերական պալատում հանդիպել է Հունաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև դիվանագետներ, տարբեր ոլորտներից գործարարներ, հասարակական ու պետական գործիչներ։ Հանրապետության նախագահի հետ հանդիպման հնարավորության համար շնորհակալական խոսքով հանդես է եկել առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Իոաննիս Բրատակոսը։ Հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջույնի … Read more

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները տնտեսական աշխատանքային խումբ կստեղծեն. Լավրով

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել տնտեսական աշխատանքային խումբ ստեղծել՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ դրա շրջանակում Մոսկվան ցանկանում է քննարկել երկկողմ գործակցության փոխշահավետության հարցը: Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն էլ կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը կվերացնի հակառուսական պատժամիջոցները՝ հաշվի առնելով հնարավոր համատեղ նախագծերը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների … Read more

Կարևոր պահանջներ վիզայի հարցազրույցին ներկայանալու համար. պարզաբանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը

ԱՄՆ դեսպանատունը ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին է ներկայացնում մի քանի կարևոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է կատարել վիզայի հարցազրույցին ներկայանալու համար:   «Ուշադրությո՛ւն ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին.   տպեք և ձեզ հետ բերեք DS-160 դիմումաձևի հաստատման էջը, որի վերևի աջ անկյունում պետք է անպայման երևա անհատական շտրիխ-կոդը՝ իր հաստատման համարով։ … Read more

Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը. Հունաստանի խորհրդարանի նախագահ

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ։ Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ հիմնված պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա։ «Ուրախ եմ այսօր գտնվել Աթենքում՝ արևմտյան … Read more

Հայաստանի երկաթուղային համակարգը կարող է փլուզվել. Շոյգու

Հայաստանի երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու՝ Երևանի ցանկությունը չմշակված լուծում է և կարող է հանգեցնել ձևավորված համակարգի փլուզմանը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը: Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն, ըստ նրա, վաղուց արդյունավետ և պատասխանատու կերպով աշխատում է Հայաստանում: «Վերջին 20 տարում հայկական երկաթուղիների … Read more

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ դեսպանին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:   Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ԵՄ հետ սերտ համագործակցությունը՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքները։   ՆԳ նախարարը ներկայացրել է վիզաների ազատականացման ուղղությամբ … Read more

World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանը արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» բարձր կոչմանը

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ 2025 թվականին Հայաստանը հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» բարձր և պատվավոր կոչմանը։   Այս բարձր գնահատականը ևս մեկ անգամ ընդգծում է մեր հարուստ մշակութային ժառանգությունը, դարավոր պատմությունն ու ինքնատիպ արժեքները, որոնք ոգեշնչում են այցելուներին աշխարհի տարբեր երկրներից։ … Read more