Հնդկաստանի ԶՈւ ՊԲ պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի՝ ՀՀ այցի շրջանակում նրան են ներկայացվել Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները: Այս մասին հայտնում է նախարար Սուրեն Պապիկյանը և կից տեսանյութ հրապարակել։

ԱԳՆ առաջնահերթություններից է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը. 2025-ի հաշվետվությունը

Արտգործնախարարարության առաջնահերթություններից է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը: Հայաստանի բալանսավորված և բալանսավորման քաղաքականության՝ 2025-ի արդյունքները քննարկվել է վարչապետի գլխավորությամբ: Զեկուցվել է, որ տարին խիստ արդյունավետ է եղել մի շարք երկրների հետ ռազմավարական գործընկերության զարգացման առումով, զարգացել են գործընկերային հարաբերությունները նաև ասիական և մերձավորարևելյան ուղղություններով:   Հեղինակ՝ Լիանա Խարատուրյան

Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը

Փետրվարի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տավուշի մարզպետի աշխատակազմում, մարզպետ Հայկ Ղալումյանի հետ միասին, հանդիպում է ունեցել զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 30 գործարարների հետ։   Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են՝ հանդիպմանը մասնակցել են նաև կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և համայնքների ղեկավարները։   Քննարկման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության … Read more

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։   Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:   ՊՆ-ից ավելի վաղ հայտնել են՝ փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին:

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին:   Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:   Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։   Դիտումների քանակ3