Նոր Հայաստանի ղեկավարության համար ռուսամետ դիրքորոշումը ձերբակալության հիմք է․ Լեոնիդ Կալաշնիկով

Հայաստանի իշխանությունները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ռուսամետ, դաշնակցային դիրքորոշումը համարում են հանցագործություն: «Նոր Հայաստանի» ղեկավարության համար սա բավարար հիմք է ձերբակալման համար․ այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։ Միևնույն ժամանակ՝ նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեռևս Հայաստանը համարում է բարեկամ երկիր: «Սա ընդգծվում է ամենուրեք»,- հավելել է նա։ … Read more

Կալանավայրը՝ կրթավայր. 14 անդամից բաղկացած ընտանիքի հոգսը թեթեւացնելու նպատակով սննդամթերք գողացող պատանու պատմությունը

Այբ, բեն, գիմ, դա, եչ, զա…. 7 տարեկան էր Ռոբերտ Հովհաննիսյանը, երբ մոր հետ առաջին անգամ «Կտոր մը երկինք» ֆիլմը նայելուց հարցրեց, թե ինչ են այբն ու գիմը։ Մայրը բացատրեց, որ հայոց այբուբենն է, դպրոցում կսովորի։ Այդ ժամանակ թե Ռոբերտը, թե նրա Արմենուհի մայրը չէին կարող պատկերացնել, որ մեսրոպյան տառերը կսովորի 26 տարեկանում՝ կալանավայրում՝ «Արմավիր» … Read more

Նիկոլ Փաշինյանին էլ էդքան չեմ սիրում, բայց ընդունում եմ որպես ՀՀ վարչապետ. Հովիկ Աղազարյան

Նիկոլ Փաշինյանին էլ էդքան չեմ սիրում, բայց ընդունում եմ որպես ՀՀ վարչապետ. Հովիկ Աղազարյան

23 Հունվար, 2026 13:59 https://www.youtube.com/shorts/yMX0c5Z_IgQ Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝ Հետևեք մեզ նաև տելեգրամում՝ Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Դատապարտյալները ՔԿՀ-ներում կտեղաբաշխվեն այնպես, որ ավելի մոտ լինեն իրենց ազգականների բնակավայրերին

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին որոշմանը: ՀՀ արդարդատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով որոշման նախագծերը, նշեց, … Read more

Ադրբեջանական բենզինը ստուգվել է, որակական խնդիր չի եղել. Կոտոլյան

Ադրբեջանական բենզինը ստուգվել է, որակական խնդիր չի եղել. Կոտոլյան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն անդրադարձել է Ադրբեջանից ներմուծված բենզինի որակին, նշելով, որ այն փորձաքննության է ենթարկվել։ Ըստ նրա, ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը նախապես փորձաքննություն է իրականացրել և դրական եզրակացություն է բենզինի որակի վերաբերյալ։ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնից տեղեկացել ենք, որ փորձանմուշներ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է ու խմբաքանակն ամբողջովին … Read more

Աշխարհը հոգնել է մոլորված ծաղրածուներից․ Աբբաս Արաղչի

Աշխարհը հոգնել է մոլորված ծաղրածուներից․ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ դիմելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ «Ի տարբերություն ձեր արտասահմանյան հովանավորությամբ և վարձկաններով լի բանակի, մենք՝ իրանցիներս, գիտենք, թե ինչպես պաշտպանվել, և կարիք չունենք օտարերկրացիներից օգնություն խնդրելու»,- ասել է նա։ Հունվարի 22-ին Դավոսում ելույթ ունենալիս Զելենսկին կոչ էր արել արտաքին միջամտության Իրանի … Read more

Ազդարարվեց երկու կարևոր ծրագիր՝ թմրամոլության դեմ պայքար և հաշմանդամություն ունեցող մարզիկների համար…

Գագիկ Ծառուկյանը գրել է. «Երեկ ազդարարվեց երկու կարևոր ծրագիր՝ • Թմրամոլության դեմ պայքար • Վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող մարզիկների համար պատշաճ մարզումային պայմանների ստեղծում։ «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանն արդեն իսկ միացել են հազարավոր մարզիկներ։ Մեր լեգենդար մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյանը, Վարազդատ Լալայանը, Մալխաս Ամոյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը և մյուսները, միավորելով իրենց ուժերը, պատրաստ են լինել … Read more