Մեզ անհանգստացնում է այն հռետորաբանությունը, որը մենք հաճախ լսում ենք հանրային դաշտում․ Սիմոնյանը՝ Լավրովին

Հայաստանի հասարակությունը շատ բացասաբար է արձագանքոում Մոսկվայից հնչող հայտարարություններին. արձագանքում են այդպես, որովհետև Մոսկվան կարևոր է, ասել է Սիմոնյանը Լավրովին ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանին անհանգստացնում է այն հռետորաբանությունը, որը հայկական հասարակությունը հաճախ լսում է հանրային դաշտում: Այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն … Read more

СНВ-III պայմանագրի ժամկետն ավարտվեց․ այլևս ոչինչ հետ չի պահում ՌԴ-ին և ԱՄՆ-ին սպառազինությունների մրցավազքից․ անդրադարձ

2026 թվականի փետրվարի 5-ին լրացավ ԱՄՆ-Ռուսաստան Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի (СНВ-III) ժամկետը։ Այս փաստաթուղթը կարգավորում էր երկու խոշորագույն ազգային միջուկային զինանոցները և միջազգային կայունությունն ապահովող հիմնական միջազգային համաձայնագրերից մեկն էր։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այլևս սահմանափակված չեն միջուկային սպառազինությունների մրցավազքի հարցում, ասվում է BBC-ի ռուսական ծառայության անդրադարձում։ СНВ-III-ը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի կողմից ստորագրվել … Read more

Քաղաքացուն խnշտանգած ոստիկանը ձերբակալվել է, քրեական վարույթ է հարուցվել

Քաղաքացուն խոշտանգած ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվել է, քրեական վարույթ է հարուցվել խոշտանգման հանցակազմով, MediaHub-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։ «Առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք … Read more

Գարիկ Մարտիրոսյանը դատապարտվեց 18 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը՝ 15 տարվա, Գուրգեն Ստեփանյանը՝ 15 տարվա և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման

Գարիկ Մարտիրոսյանը դատապարտվեց 18 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը՝ 15 տարվա, Գուրգեն Ստեփանյանը՝ 15 տարվա և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման

«Բարենորոգման» մեկնարկը նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ, ՀԱԵ ինքնավարությունը խաթարելու քայլերով. Դանիելյան

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկն ուրվագծվեց և նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ, մասնավորապես՝ զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, լուծարելու (արդեն խոսվում է նաև բուժհաստատություններում նույն կերպ վարվելու մտադրության մասին), բացահայտ հակաեկեղեցական մի շարք հապճեպ մշակված օրինագծեր շրջանառության մեջ դնելու, Հայ Եկեղեցու ինքնավարությունը՝ … Read more