Մեզ անհանգստացնում է այն հռետորաբանությունը, որը մենք հաճախ լսում ենք հանրային դաշտում․ Սիմոնյանը՝ Լավրովին

Հայաստանի հասարակությունը շատ բացասաբար է արձագանքոում Մոսկվայից հնչող հայտարարություններին. արձագանքում են այդպես, որովհետև Մոսկվան կարևոր է, ասել է Սիմոնյանը Լավրովին


ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանին անհանգստացնում է այն հռետորաբանությունը, որը հայկական հասարակությունը հաճախ լսում է հանրային դաշտում:


Այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 


«Հայաստանի հասարակությունը շատ բացասաբար է արձագանքոում Մոսկվայից հնչող հայտարարություններին. արձագանքում են այդպես, որովհետև Մոսկվան կարևոր է», – հայտարարել է Սիմոնյանը։ 


ԱԺ նախագահը հավելել է, որ Երևանի մոտ ընկալումն այնպիսին է, որ Մոսկվան եղել է և շարունակում է մնալ որպես դաշնակից։


Leave a comment