Ռուստամ Բադասյանը Շվեդիայի, Լեհաստանի և Լիտվայի դեսպանների հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպաններին Արդարադատության նախարարությունում և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու մարդու հիմնարար իրավունքների խախտումների դեպքում համաչափ արձագանքին վերաբերող … Read more

Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը և Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը: Փոխնախարարը ողջունել է հյուրերին Արդարադատության նախարարությունում և անդրադարձել դեսպանի այցի օրակարգային հարցերին: Հանդիպման ընթացքում կողմերը … Read more

Վարչապետը կարևորել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ աշխատանքը. կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը զեկուցել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2020թթ. միջոցառումների ծրագրով՝ 2020թ. կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ: Դրանց համաձայն՝ 2020թ. նախատեսված միջոցառումների գրեթե կեսն ամբողջությամբ իրականացվել է, … Read more

Վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը. Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ Օրեր առաջ խոստացել էի, որ կվերացնենք ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը։ Կառավարության այսօրվա համապատասխան որոշմամբ, այն արդեն իրականություն է․ վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը։ Ազատությունից զրկված անձինք այսուհետ կրկին հնարավորություն կունենան օգտվելու արտաքին աշխարհի հետ կապի … Read more

Ռուստամ Բադասյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող աշխատանքները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հեռավար ձևաչափով քննարկել է Հայաստանի դատաիրավական, հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր։ Քննարկմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ … Read more

Աշխատանքային քննարկում՝ ուղղված ԱՆ աշխատակիցների կարողությունների զարգացմանը

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում: Երկօրյա քննարկումը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, արդարադատության փոխնախարարներ Քրիստիննե Գրիգորյանը և Վահե Դանիելյանը, ԱՆ «Օրենսդրության զարգացման … Read more

Ամուսնության գրանցումը հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծվել

Արդարադատության նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը, հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։ Ամուսնացող անձանց ցանկությամբ, այսուհետ ամուսնության պետական գրանցումը կարող է հանդիսավորությամբ կատարվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում: Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից: Ամուսնության հանդիսավոր գրանցման համար կարող են դիմել Հայաստանի … Read more

Ինչպե՞ս է ծախսվելու արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵՄ 9 մլն եվրո դրամաշնորհը

Եվրոպական միությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ էր հատկացրել։ Այս գումարը մասն է 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության, որի վերաբերյալ գրանտային համաձայնագիրը Եվրոպական միության հետ կնքվեց 2020 թվականի սեպտեմբերին։ 9 միլիոն եվրո դրամաշնորհի ծախսման ուղղությունները փետրվարի 25-ին հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։ Ի՞նչ ուղղություններով են ծախսվելու այս … Read more

Արմատական բարեփոխում՝ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում

Արդարադատության նախարարությունը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխում է իրականացնում: Արդյունքում այլևս պետական տուրք չի պահանջվի Ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու, Առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, Առանձին տառերի կամ թվերի կամ ուղղագրական սխալների փոփոխության համար։ Իսկ ՔԿԱԳ պետտուրքի վճարումից ընդհանրապես կազատվեն՝ Կենսաթոշակառուները, Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները, Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված … Read more