Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ կարգավիճակում պետք է լինի մեկ անձ, և այդ մեկը քրեակատարողական ծառայողն է. Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկա է գտնվել քրեակատարողական ծառայողների ատեստավորմանը: Նախարարը ողջունել է ծառայողներին և նշել, որ Կառավարությունն առաջնահերթ օժանդակում է բարձր պատրաստվածություն ունեցող ծառայողներին ֆինանսական վիճակի բարելավման տեսանկյունից, այսինքն` ատեստավորումը բարեհաջող կերպով հանձնելն ուղիղ ճանապարհ է դեպի ավելի բարձր աշխատավարձ, ըստ նախարարի` ատեստավորումը բարեհաջող անցնելն ուղիղ ճանապարհ է նաև դեպի պատասխանատվության ավելի բարձր մակարդակ: … Read more