ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ռուս լրագրող, պուտինամերձ շրջանակներից հանդես եկող Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտարարություններին:
«Փաստացի ռուսական պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը հերթական ապուշությունն է երկնել՝ ասելով, թե Հայաստանում Ռուսաստանը պետք է ռազմական գործողություն սկսի: Այն, որ Սոլովյովը նորվա հարթուղեղը չի, վաղուց է հայտնի, և նորություն չեն նրա ատելությունը և թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
Այստեղ նորություն է ընդդիմադիր գործիչների լռությունը: Սոլովյովը ձեր սիրելի նման արտահայտություն է արել, ինչի՞ ձեն չեք հանում: Իրականում էստեղ 2 տարբերակ կա՝
- վախենում եք, որովհետև Սոլովյովը ձեր շեֆն է, ձեր ԿԳԲ-ական հիերարխիայում ձեզանից ավելի բարձր դիրք ունի,
- ձեր երազանքն էլ է դա, որ ՌԴ-ն էստեղ գործողություն սկսի ու ձեզ գուբերնիայի ղեկավարի կարգավիճակ տա»,- ասել է Ալեքսանյանը: