ՀՌՀ-ն 1.200.000 դրամով տուգանել է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ ՍՊԸ-ին – ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ…

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 23-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 7 հարց՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ: «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊԸ ռադիոծրագրի եթերային հեռարձակման (լսողական ծրագրի հաճախականության օգտագործման) լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։ «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու … Read more

Քաղաքը քո գիտի դու ով ես եղել. երգիչ Արամեի կինը երգում է

Քաղաքը քո գիտի դու ով ես եղել. երգիչ Արամեի կինը երգում է

Մշակութային 24 Հունվար, 2026 1:13 Երգիչ Արամեն հանրության դատին ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ «Լցնում ենք բաժակները» երգը, որը նա կատարել է կնոջ՝ Աննայի հետ։ Զույգի առաջին իսկ համատեղ աշխատանքը մեծ արձագանք է գտել համացանցում՝ արդեն իսկ հավաքելով հարյուրավոր դրական մեկնաբանություններ եւ սրտիկներ։ Դիտողների մեծ մասը նշում է ոչ միայն երգի ռիթմիկ ու տոնական տրամադրությունը, … Read more

Տեղի է ունեցել ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը. ԱԳՆ

Տեղի է ունեցել ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը. ԱԳՆ

Հունվարի 22-ին կայացել է 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը ողջունել են նույն օրը Դավոսում հանդիսավոր արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի ստեղծումը և կառույցին Հայաստանի՝ որպես … Read more

Արդարադատության նախարարությունը սգում է գործընկերոջ մահը

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը սգում է գործընկերոջ՝ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու իր զորակցությունը հայտնում Կարապետյանի հարազատներին և մերձավորներին: Նշենք, որ այսօր փլուզվել էր Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքի՝ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ճակատային հատվածի քիվը, ինչի հետևանքով կա մեկ զոհ և 2 վիրավոր:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ՝ մեկ սլոթի քանակով…

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2026 թվականի հունվարի … Read more

Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին

Հարգելի՛ համաքաղաքացիներ, Վերջին շրջանում Արդարադատության նախարարություն են ստացվում ներման խնդրանք պարունակող գրություններ, որոնք ներկայացվում են դատապարտյալների մերձավոր ազգականների և այլ անձանց կողմից: Ելնելով դրանից՝ հայտնում ենք, որ «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Նույն … Read more

Եկեղեցին դատի է տվել Ստեփան Ասատրյանին՝ պահանջելով վերադարձել Հովհաննավանքի ու Մայր Աթոռի տրամադրած բնակարանի բանալիները

Եկեղեցին դատի է տվել Ստեփան Ասատրյանին՝ պահանջելով վերադարձել Հովհաննավանքի ու Մայր Աթոռի տրամադրած բնակարանի բանալիները

22.01.26 | 11:03 Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին երկու հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի՝ նախկին հոգևորական Տեր Արամի դեմ։ Առաջին հայցով եկեղեցին դատարանից պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին հետ վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ … Read more

Քրեակատարողական բժշկության կենտրոնը բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում բժիշկների և միջին բուժաշխատողների

ՀՀ կառավարությունը 2018 թվականի մարտի 1-ի թիվ 204-Ն որոշմամբ ստեղծել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի գործունեության նպատակն է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը: ՊՈԱԿ-ը իր գործունեությունը սկսելու է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից: ՊՈԱԿ-ը ապահովելու է բժշկական օգնության և սպասարկման … Read more

Հրապարակ. Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

23.01.26 | 09:18 «Հրապարակ» թերթը գրում է. «Գործադիր եւ օրենսդիր մարմիններում բաժանված միլիոնավոր դրամների պարգեւավճարների լուրից ցնցված հանրությանը, ըստ ամենայնի, երկրորդ ցնցումն է սպասվում: Բանն այն է, որ կառավարությունում բաժանված մի քանի միլիարդ դրամ կազմող պարգեւավճարները միայն 2025 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով են տրվել, որն … Read more