Ներկայացվել է 2025թ. ընթացքում վճարված Դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգը

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ներկայացրել է 2025թ. ընթացքում վճարված Դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգը։ Ըստ այդմ՝ ԶԻՆԱՊԱՀԸ 2026թ․ հունվարի 21-ից մեկնարկել է 2025թ․ համար հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարների վերադարձի դիմումների ընդունման գործընթացը։ Հիմնադրամից տեղեկացնում են, որ ԶԻՆԱՊԱՀԸ նախաձեռնել է անհրաժեշտ քայլեր դրոշմանիշային վճարների վերադարձի գործընթացը պարզեցնելու և ավտոմատացնելու ուղղությամբ։ Ըստ այդմ՝ դիմումի մշակման համար անհրաժեշտ … Read more

ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ

Թեհրանում գտնվող Եվրամիության բոլոր դեսպանները կանչվել են Իրանի արտաքին գործերի նախարարություն․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նա նշել է, որ ԵՄ կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն ի պատասխան եվրոպացի դեսպաններին ԱԳՆ կանչելը նվազագույն քայլն է, և որ այդ ուղղությամբ միջոցառումներ կձեռնարկվեն։ «Մենք քննարկում ենք բազմաթիվ … Read more

Իջևան համայնքին է վերադարձվել Թատերական փողոցի 350.1 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան

Դատարանի վճռով՝ Տավուշի մարզի Իջևան համայնքին է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ Թատերական փողոցի 18/7 հասցեի 350.1 քմ մակերեսով հողամասը: Այդ մասին Ֆեյսբուքում #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 392 հազար դրամ»,- նշված է գրառման մեջ:

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

Հունվարի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մուրացան» մանկական հիվանդանոց են տեղափոխել մահացած երեխայի մարմին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները պարզել են, … Read more

Վթարային ջրանջատում Կապանում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 2-ին՝ ժամը 09:45-14:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 14-24 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դի-ջեյ Նիկոլի երազը – 2 Փետրվարի 2026

«Վարչաբենդ» խմբի համերգ-դիսկոտեկը սկսված է։ ԱԱԾ-ն բոլորին մեկ առ մեկ ստուգել ու ներս է թողել, դիպուկահարները հարմար դիրքավորվել են դահլիճի չորս անկյուններում, իսկ ինքը, շլյապայի փոխարեն գլխին բանդանա կապած ու աջ ականջից իրական Հայաստանի քարտեզի տեսքով լատունից ականջօղը կախած, միաժամանակ և՛ թմբկահար է, և՛ դի-ջեյ։  Մոտենում է բարձրախոսին․ «Յո-յո-յո՛, չեմ տեսնում ձեր ձեռքերը։ Այսօրվա դիսկոտեկը … Read more

Ագարակ քաղաքում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված` փետրվարի 2-ին` ժամը 11:30-16:00-ը, կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: