Մահացել է «Տանը մենակ» ֆիլմաշարի աստղը

72 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Քեթրին Օ’Հարան, Variety-ին հայտնել է նրա մենեջերը։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Օ’Հարան մարմնավորել է Քեյթ ՄաքՔալիստերին՝ Քևինի մորը, «Տանը մենակ» (1990) և «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը» (1992) ֆիլմերում։

Դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր հայ քրիստոնյաներին․ Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը գրել է. «3 հարցով դիմել եմ ԱՄՆ փոխնախագահին` Հայաստան նախատեսված նրա այցի առիթով: Հրապարակում եմ նամակը հայերեն և անգլերեն: «ԱՄՆ հարգարժա՛ն փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենս «Հիլբիլիի էլեգիա․ ընտանիքի և ճգնաժամի մեջ գտնվող մշակույթի հուշագրություն» Ձեր հրաշալի գրքում Դուք Ձեր ժողովրդի մասին գրել եք. «Խորը հավատարմության զգացում, նվիրվածության անզիջում հավատարմություն … Read more

Ի՞նչ կկատարվի ձեր մարմնի և օրգանիզմի հետ, եթե մեկ ամսով հրաժարվեք շաքարից․ Մասնագետը բացատրում է

Շաքարից հրաժարվելը շատերի համար դժվար է։ Սակայն վերջնական արդյունքը իմանալը կարող է հեշտացնել սննդային սովորությունների փոփոխությունը։ Քաշի կառավարման և սննդային վարքագծի հոգեբանության մասնագիտացած հոգեբան և խորհրդատու Լիանա Վալեևան խոսել է շաքարից ժամանակավորապես հրաժարվելու հետևանքների մասին։ Մասնագետի խոսքով՝ շաքարից հրաժարվելուց հետո մեկ ամսվա ընթացքում մարմինը կսկսի «վերականգնվել»։ Առաջին արդյունքները նկատելի կլինեն մաշկի վրա, հոգեբանը բժիշկ Պետերին … Read more

Կհաղթեի երկուսին էլ՝ միաժամանակ. Ծառուկյանի համարձակ հայտարարությունը

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համարը՝ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, իր կարծիքն է հայտնել UFC 324 մրցաշարի շրջանակում կայացած Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի մենամարտի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ մենամարտն ավարտվել է ամերիկացի Գեյջիի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։ Ախալքալաքցի մարզիկը հայտարարել է, որ ի զորու կլիներ հաղթել երկուսին էլ նույն երեկոյի ընթացքում։ «Հաճույք էի ստանում … Read more

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի կարգավիճակով, նախագահեց Խորհրդի 2026 թ. Համակարգման հատվածը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի կարգավիճակով, նախագահեց Խորհրդի 2026 թ. Համակարգման հատվածը

Հերթական հարձակումը հայի գոյության դեմ. Տեր Սերոբ

Տ. Սերոբ քահանայ Ազարեանը գրում է․ Ահա եւ հերթական յարձակումը Հայի գոյութեան դէմ. ՀՀ. Զինուած Ուժերում Հոգեւոր Սպասաւորութեան դէմ։ Աշխարհի բոլորը բանակները՝ ի բաց առեալ կոմունիստական երկրների զինուած ուժերը, պահպանում եւ հզօրացնում եւ տարածում են զինուած ուժերում հոգեւոր սպասաւորութիւնը, զինուորներին բարոյական եւ հոգեբանական ուժ եւ նեցուկ հանդիսանալու, հաւատքի ծէսով եւ աղօթքով զօրացնելու, հայրենիքի հողին մարմնով, … Read more

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բախվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն

Երեկ՝ հունվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա նույն վայրում բախվել են 2 «Mercedes» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարների փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր … Read more