Պատգամավորները Բրյուսել կգործուղվեն

Աշխատանքային այցով փետրվարի 23-26-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Այս մասին կարգադրությունը փետրվարի 9-ին ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Լիտվայի միջև

Փետրվարի 11-ին Վիլնյուսում Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորությամբ:   Երկուստեք ընդգծելով Հայաստանի և Լիտվայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ … Read more

Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Nissan Altima»-ն և «Ford»-ը․ կա 2 զոհ, 1 վիրավոր | ՄԱՄՈՒԼ.ամ

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Nissan Altima» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել … Read more

Վաշինգտոնը Փաշինյանին է ուզում

Մեծ դերակատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը նշանավորվում են, երբ դրանք շահավետ են հյուրընկալող երկրի համար։ Իշխանությունների էյֆորիան դնենք մի կողմ, արդյո՞ք Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան մեր աշխարհաքաղաքական, տնտեսական դերակատարմանը նպաստեց, թե՞ Վենսն ուղղակի վերահաստատեց Հարավային Կովկասում ԱՄՆ-ի աճող ներգրավվածությունը։ Հայաստանի հետ կնքված փաստաթղթում կա չերևացող շեշտ, որը, սակայն, երևաց Բաքվում։  Վենսը բաց տեքստով ասաց, … Read more

Մայր Աթոռի Եպիսկոպոսները եւ Եպիսկոպոսների Ժողովը

Ներկայացնում ենք հասարակաբան եւ սփյուռքագետ դոկտոր Հրաչ Չիլինկիրյանի հոդվածը:Հրաչ ՉիլինկիրյանՎերջին ամիսներին՝ Հայաստանում զարգացող եկեղեցի–պետություն հարաբերությունների լարվածության եւ մրցակցության պատճառով, հայ հասարակությունը «Եպիսկոպոսների Ժողով»ի մասին ավելի շատ բան լսեց, քան երբեւէ անցյալում։ Շատերը առաջին անգամ լինելով տեղեկացան եկեղեցու կյանքում նման մարմնի գոյության։Այս փոքր ուսումնասիրությունը համառոտ ծանոթություն է տալիս՝ թե ի՛նչ է Եպիսկոպոսների Ժողովը, ինչպես նաեւ ներկայացնում … Read more