Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Nissan Altima»-ն և «Ford»-ը․ կա 2 զոհ, 1 վիրավոր | ՄԱՄՈՒԼ.ամ

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Nissan Altima» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը»։

Leave a comment