Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ին աստիճանաբար կբարձրանա

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագոծոտնի նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։   Երևանում փետրվարի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 13-ին, 15-17-ին … Read more

Ադրբեջանի պետական AzTV-ն խմբագրել է ԱՄՆ փոխնախագահի կատակը Մեհրիբան Ալիևայի մասին

Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը խմբագրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակն Ադրբեջանի առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին, ինչը առաջացրել է քննարկումներ թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային լրատվական դաշտում։ Միջադեպը տեղի է ունեցել Բաքվում՝ ԱՄՆ և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում։ Վենսը, խոսքն ավարտելով, կատակել է՝ նշելով. «Երկրորդ … Read more

Հակոբ Մովսեսն ի՞նչ է ասել՝ միտք, և Դաշնակցության գաղափարական ինկվիզիցիան ծայր է առել մի նոր թափով. Հայկ Կոնջորյան

Ուզում եմ արձանագրել, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը շատ օգտակար գործ արեց, բայց ակամա: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 12-ի նիստին հայտարարեց Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման մասին նախագծի քննարկմանն ունեցած իր ելույթում: «Գնալով սկսում եմ համոզվել՝ Դաշնակցության մոտ լավ գործերն … Read more

«ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները կորցրել են կանխատեսելիությունը», «ԱՄՆ-ը կարող է գործողություն սկսել Իրանում»․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Միացյալ Նահանգներն ու նրա եվրոպացի դաշնակիցների միջև հարաբերությունները կորցրել են իրենց նախկին կանխատեսելիությունն ու վստահությունը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Արևմուտքը շատ ագրեսիվ է վարվում։ Նրա ներսում քաղաքական հակասություններ են աճում։ Վաշինգտոնի հարաբերությունները իր եվրոպացի դաշնակիցների հետ կորցրել են իրենց նախկին կանխատեսելիությունն ու վստահությունը։ Եվ՛ ԱՄՆ-ն, և՛ եվրոպացիները բախվում են աճող սոցիալ-տնտեսական … Read more