Ձյուն, բուք և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին

Փետրվարի 12-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից: «Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Ջերմուկի խաչմերուկից … Read more

«Մարտի 1»–ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել. մանրամասներ

Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ «Ազատության» հրապարակում նստացույց…

Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ ներդրումների ալիքի, որը կարող է գերազանցել 13 մլրդ դոլարը. Bloomberg

Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ ներդրումների ալիքի, որը կարող է գերազանցել 13 միլիարդ դոլարը և թուլացնել նրա երկարատև կախվածությունը Ռուսաստանից։ Սա երկրի տարեկան տնտեսական արդյունքի գրեթե կեսն է։ Այս մասին գրում Bloomberg-ը։ Նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ այս շաբաթ Հայաստան կատարած այցը, որտեղ նա ստորագրեց մինչև 9 միլիարդ դոլարի քաղաքացիական միջուկային ոլորտում … Read more

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իմացավ մրցակիցներին Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանում։ Բրյուսելում կայացած վիճակահանության արդյունքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընդգրկվեց С լիգայի երկրորդ խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Չեռնոգորիայի ու Կիպրոսի հավաքականները և Լատվիա – Ջիբրալթար զույգի հաղթողը։ Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղերը կմեկնարկեն 2026թ․ սեպտեմբերի 24-ին, խմբային փուլի վերջին տուրը կկայանան նոյեմբերի 17-ին։

Օրինականությունից ու սահմանադրականությունից խոսող իշխանության ներկայացուցիչներին արժե հիշեցնել՝ ինչ «օրինականություն» կիրառեցին իրենք՝ Վանաձորում. Մամիկոն Ասլանյան

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հրապարակումը. «Երբ այսօր իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները խոսում են օրինականությունից ու սահմանադրականությունից՝ հատկապես զուգահեռներ տանելով Սամվել Կարապետյանի թեկնածության հետ, արժե հիշեցնել, թե ինչ «օրինականություն» է կիրառվել Վանաձորի դեպքում։ Այդ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, որոնք միայն Վանաձորը վերահսկելու նպատակով տասնյակից ավելի անգամ փոխել են օրենքներ, կիրառել են քրեաիրավական, … Read more

Կանցնեն ժամանակներ, հակադաշնակցական պայքարի պատմության աղբանոցը կհամալրեն նորերը. քաղաքագետ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը գրում է. «Այսօր մեր հասարակությունը հերթական անգամ ականատես եղավ խորհրդարանական մեծամասնության լպիրշությանն ու անամոթությանը։ Իշխանական պատգամավորները Հայաստանի Հանրապետության խորհրդարանում Դաշնակցության հասցեին գրեթե նույնությամբ կրկնում էին ադրբեջանական լուտանքները։ Բայց քպ-ական անամոթությունը շարունակ նոր բարձունքներ է նվաճում։ Մենք այսօր տեսանք Դաշնակցության հասցեին զազրախոսող քպ-ական պատգամավորի, ով … Read more