Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով
Դատարանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոցներով: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է 3-ամսյա տնային կալանքով, 1 միլիոն դրամ գրավով և բացակայելու արգելքով»,- ասել … Read more