Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Աբու Դաբիում – Azat TV

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Մինչ ադ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նա այսօր, փետրվարի 4-ին, կմասնակցի նաև «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։ «Եղբայրության» տակ … Read more

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է BBC-ի ռուսական ծառայության հարցմանը և պաշտոնապես հաստատել է, որ Ռուսաստանի երկու քաղաքացիներ՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Խամզատ Բայսարովը, համարվում են Չեչնիայից Հայաստան փախած 23-ամյա Այշատ Բայմուրադովայի սպանության կասկածյալներ։ Դեկտեմբերին Հայաստանի քննչական կոմիտեն դիմել է իր ռուս գործընկերներին՝ հետաքննության հարցում օգնություն խնդրելու համար, սակայն դեռևս պատասխան չի ստացել։ … Read more

Փաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափով

Փաշինյան–Ալիև հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափով ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Աբու Դաբիում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը։ Երկու երկրների ղեկավարները հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար … Read more

«Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը > Լուրեր Հայաստանից

Օրերս հայաստանյան մամուլում տեղ գտած հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների ընդունման հետ կապված հրապարակումներին ի պատասխան «Ֆասթ Շիֆթ» ՍՊ ընկերությունը տեղեկացնում է․ Հեռահաղորդակցության ոլորտի մեր գործընկերների՝ գործակցության նոր պայմանների առաջարկին «Ֆասթ Շիֆթն» անհամաձայնություն է հայտնել՝ շուկայական տրամաբանությանը և փոխշահավետությանը դրանց հակասելու պատճառաբանությամբ, ինչին ի պատասխան՝ մեր գործընկերները միակողմանի խզել են համագործակցության պայմանագրերը։ Արդյունքում՝ մեր հայրենակիցները զրկվել … Read more